Popular Posts

Friday, July 13, 2012

Կոտայքի փոխմարզպետ, հանրապետական Լևոն Միքայելյանը ձերբակալվել է դպրոցի տնօրենից 40 հազ. դրամ կաշառք վերցնելու պահին


Կոտայքի փոխմարզպետ, հանրապետական  Լևոն Միքայելյանը այսօր ձերբակալվել է դպրոցի տնօրենից  40 հազ. դրամ կաշառք վերցնելու պահին։  
Ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ Լևոն Միքայելյանը իր պաշտոնավարման ընթացքում, մարզի մի շարք միջնակարգ դպրոցների տնօրենների առջև ապօրինի պահանջ է դրել` պարբերաբար կաշառք վճարել դպրոցներում ստուգումներ չիրականացնելու և խնդիրներ ստեղծելու սպառնալիքի դիմաց ։
Կոտայքի մարզպետարանի կայքէջում նշված է, որ Լևոն Միքայելյանը մարզպետի տեղակալ է 2002-ից: Նա իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է:

No comments:

Post a Comment