Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը HayNews.am-ի խնդրանքով անրադարձավ «Հարսնաքարի» հայտնի դեպքերին` գնահատական տալով իր կուսակից Ռուբեն Հայրապետյանին:
«Ռուբեն Հայրապետյանը ի՞նչ մեղավորություն ունի: Վերցնենք իմ օրինակով: Ես ի՞նչ մեղք ունեմ, որ իմ աշխատողը իրեն ճիշտ չի պահել: Նույնը նա: Ռուբեն Հայրապետյանն ի՞նչ մեղք ունի, որ իր աշխատողն իրեն ճիշտ չի պահել: «Հարսնաքարում» տասնյակ, հարյուրավոր մարդիկ են լինում, նա ամենքի մասին տեղյակ լինել չի կարող»,-ընդգծեց մարզպետը:
Սուրիկ Խաչատրյանը հավելեց. «Երբ ինչ-որ մեկը նրան է մեղադրում, ուրեմն կամ տրամաբանություն չունի կամ պարզապես մուռ է հանում: Ռեստորաններում շատ են նման բաներ լինում, գիտեք, բայց ոչ մի տեղ չեն ասում, թե դրա տերն է մեղավոր»:
Մեր մյուս հարցին` ինչպե՞ս է վերաբերում նրան, որ հասարակաական ճնշմամբ կամ այլ հանգամանքից ելնելով` Ռուբեն Հայրապետյանը վայր դրեց մանդատը, Սուրիկ Խաչատրյանը պատասխանեց. «Հասարակական ճնշում չկա: Իր խղճի համար ու այդ ընտանիքին հարգելով արեց: Ոչ մի հասարակական ճնշում չկա, Ռուբեն Հայրապետյանն այդ տղան չի, որ ինչ-որ ճնշման տակ աներ: Ինչ-որ չափ այդ ընտանիքիի ցավը մեղմելու համար նա արեց»:

No comments:
Post a Comment