ՀՅԴ Արցախի կառույցը Արցախի նախագահական ընտրություններում սատարելու է նախագահի թեկնածու, գործող նախագահ Բակո Սահակյանին, այս մասին ասաց ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Արա Փուլուզյան՝ միաժամանակ հերքելով էլեկտրոնային որոշ լրատվամիջոցներով տարածված այն տեղեկատվությունը, թե նշված կառույցը պաշտպանելու է մեկ այլ թեկնածուի՝ Վիտալի Բալասանյանի թեկնածությունը։
«Այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը և ապատեղեկատվություն են։ Դրա վառ ապացույցն է այսօր առավոտյան ԼՂՀ նախագահի թեկնածու Բակո Սահակյանի հանդիպումը ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի անդամների հետ, որի ժամանակ կոմիտեն կրկին անգամ հավաստել է, որ պաշտպանում է գործող նախագահ Բակո Սահակյանի թեկնածությունը»,– ասաց Արա Փուլուզյանը։
Նա նաև հավաստեց, որ հանդիպման ընթացքում հավաստիքներ են հնչել ապագա համագործակցության և ծրագրերի իրականացման ուղղությամբ։

No comments:
Post a Comment