Popular Posts

Sunday, July 8, 2012

մի հատ ֆեոդալ կա՝ «Օրինաց երկրի» լիդերը՝ Արթուր Բաղդասարյանն անձամբ

Երաժշտագետ, արվեստաբան Վահրամ Թաթիկյանը ֆեյսբուքյան իր անձնական էջում ի գիտություն իր բարեկամների ու ԶԼՄ-ների տեղեկացրել է, որ իր կյանքի վտանգ է սպառնում « «Օրինաց երկիր» կուսակցության կողմից վերահսկվող Ոսկեվազ գյուղում»:


«Էդ գյուղում մի հատ ֆեոդալ կա՝ «Օրինաց երկրի» լիդերը՝ Արթուր Բաղդասարյանն անձամբ, որը առել է ամբողջ գյուղի հողերը, դաշտերը և սարքել կոնյակի գործարան: Գյուղապետը իր մարդն է, և էս մարդը արդեն տասը տարի է՝ իմ վրա հարձակումներ է գործում ու հազար տեսակի այլանդակություններ են արել» Tert.am –ի հետ զրույցում ասաց նա:


«Էլ պրովոկացիաներ, էդ ընթացքում քանի անգամ՝ տան թալան, այգիս չորացնել, վառել, ջուր չտալ: Հիմա էլ, քանի որ արդեն երկրորդ ինֆարկտս եմ տանում էդ ամենի հետևանքով, ցուցում տալ, որ ջուրը կտրեն՝ այգիս աչքիս առաջ չորանա: Հետո էլ արդեն բառիս բուն իմաստով սկսեցին հարձակվել. ջրվարը եկավ, թե «դու չպիտի ջրես»»,- պատմում է Վահրամ Թաթիկյանը ում նույն ջրվարը, ըստ նրա, ասել է, որ «մեզ մտավորականներ պետք չեն»:


Ինչ վերաբերում է Tert.am –ի հարցին, թե ինչ են անում, որ սպառնում են Վահրամ Թաթիկյանի կյանքին, երաժշտագետը պատասխանեց.«Դե, իմանալով, որ դյուրազգաց եմ, մի քանի անգամ եկել են, իմ տարածքում բնակվող թռչուններին միտումնավոր կրակել են : Ըստ որում, ինչ թռչուններ. որոնք սկի ուտելու էլ չեն. հոպոպ, այգի է մաքրում, փայտփորիկ, օգտակար կենդանի»:


«Քանի որ ես դրա դեմ բողոքել եմ, էս անգամ էլ հատուկ եկել են, կրակել են, ասում եմ՝ «ինչ եք անում», ասում ա՝ «հեսա հրացանս քցեմ առուն, քեզ հետո ուրիշ կերպ կբացատրվեմ» ու էսօր էլ մինչև իմ ստատուս գրելը էդ անձնավորությունը պտտվում էր իմ այգում ու խփում անխտիր բոլոր թռչուններին, որ ինձ նոր պրովոկացիայի մեջ ներքաշի»,– ասաց նա:
Վահրամ Թաթիկյանը պատմեց, որ անգամ դիմել է «Թռնչասերների միություն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանին, բայց վերջինս ուշադրություն չի դարձրել: «Մեկը թռնչասեր է, մեկը ձկնասեր է, մեկը Թեղուտ է, դրանք բոլորը վարչապետին ենթարկվող ՀԿ-ներ են»,- ասում է նա։


Հեռախոսը դնելուց առաջ նա այսպես նկարագրեց իրավիճակը.«ես համարյա մահամերձ վիճակում եմ, էս ամենը չէր կարող հենց էնպես անցնել; Գիտես, շատ բան է … մեկի համար, որ մեն-մենակ վարչապետի դեմ կռիվ տվեց և հիմա էլ արդեն սա՞: Երկու անգամ ռեանիմացիա ընկա և հիմա էլ արյան հոսք չկա: Պարզապես այստեղ մի կերպ վեր եմ ընկած»:


Tert.am–ը զանգահարեց Ոսկեվազի գյուղապետ Հայկ Հովհաննիսյանին, ով, լեսելով Վահրամ Թաթիկյանի բողոքների միայն կենցաղային մասը, շատ զարմացավ ու ասաց՝«բա խի՞ ինձ տեղյակ չի պահել, իմ համարն էլ ունի: Լավ, գյուղ գնամ, իրեն կտեսնեմ», սակայն լսելով թաթիկյանական «քաղաքական» հայտարությունների մասին, Ոսկեվազի գյուղապետը խիստ վրդովվեց և ասաց.« Էդ մեկն արդեն չհասկացա։ Էդ ինչեր է խոսում Վահրամ Թաթիկյանը: Նա մարդկությանը մի օգուտ տվե՞լ ա, ամբողջ կյանքը գրելով ման ա եկել : Կամ ՝ ի՞նչ կապ ունի «Օրինաց երկիրը»։ Այո՛, ես «Օրինաց երկրի» անդամ եմ, արդեն 13 տարի, դեռ, երբ ընդդիմություն էր … կամ Արթուր Բաղդասարյանն ի՞նչ կապ ունի, ո՞ւմից ա հողեր առել: Կրակում են, թող ինձ մի բերան ասի, ներքին գործերին տեղեկացնի, բայց ոչ նման հայտարարություններ անի, որ այսօր ես ձեզնից եմ լսում»:

No comments:

Post a Comment