Popular Posts

Friday, October 12, 2012

ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ

ՀՀ ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցությունը երեկ պաշտոնապես շրջանառության մեշ է դրել ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Ըստ «Հայկական ժամանակ»-ի` նույն փաթեթի մեջ ներառված են նաև «Բնակչության պետական ռեգիստրի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծերը, ըստ որոնց` մի շարք առանցքային փոփոխություններ են առաջարկվում, որոնք հեղափոխական ազդեցություն կարող են ունենալ ՀՀ ընտրական համակարգի համար: Դրանցից մեկը քվեաթերթիկների ազատականացման առաջարկն է, ըստ որի` դրանք պետք է տպագրվեն ընտրողների թվի կրկնապատիկի չափով, առանց համակարալման և տրցակներով տեղադրվեն քվեարկության խցիկներում, որ ընտրողն իր ձեռքով վերցնի, քվեարկի և դնի ծրարի մեջ: Քվեարկության ծրարները կլինեն համարակալված և կունենան ելունդ` ինչպես հիմա է: 

Այս մեխանիզմն անհնար կդաիձնի ընտրությունները դրսից վերահսկելու գործընթացը, որը ՀՀ- ում իրականացվում է «կարուսել» անվանումը ստացած ընտրակեղծարարության միջոցով: «Կարուսելի» իմաստն այն է, որ ընտրողին տրվում է լրացված քվեաթերթիկ, որը նա տեղամասում դնում է ծրարի մեջ և գցում քվեատուփը, իսկ տեղամասում ստացած դատարկ քվեաթերթիկը վերադարձնում է ընտրակեղծարարին: Քվեաթերթիկները ազատականացնելով` ընտրողը կարող է լրացված քվեաթերթիկը ծրարի մեջ չդնել և տեղամասում վերցնել երկու քվեաթերթիկ` մեկն իր նախընտրած թեկնածուի օգտին քվեարկելու և քվեատուփ գցելու համար, մյուսը` դրսում սպասող ընտրակեղծարարին տալու: Նախագծով առաջարկվում է նաև` պարտադիր ժամկետային զինծառայողներին զրկել ընտրություններին մասնակցելու իրավունքից: Այսպիսով, զինվորներն այլևս չեն դառնա ընտրակեղծիքների գործիք և զերծ կմնան քաղաքական գործընթացների մեջ ներքաշվելուց: Նախագծով ենթադրվում է Աժ ընտրություններում իսպառ վերացնել մեծամասնական ընտրակարգը և խորհրդարանը ձևավորել միայն համամասնական ընտրակարգով: 

Այս առաջարկը պետք է ուժի մեջ մտնի 2016-ից, որ մինչ այդ թափուր մնացած մեծամասնական ընտրակարգով մանդատների համար նոր ընտրություններ անցկացվեն: Ըստ նախագծի, նախագահական և ԱԺ ընտրությունների ժամանակ հանրային հեռուստաընկերությամբ և հանրային ռադիոյով թեկնածուներին հատկացվող եթերաժսւմանակը պետք է տրամադրվի միայն անվճար հիմունքներով` ժամը 20.00-ից մինչև 24.00-ն ընկած միջակայքում: Հանրային հեռուստաընկերության դեպքում թեկնածուին օրական պետք է հատկացվի մինչև տասը, իսկ ռադիոյով` մինչև քսան րոպե եթերաժամանակ:

Ըստ «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների` վեց ամսից ավելի ՀՀ-ից բացակայող քաղաքացիները մեխանիկորեն պիտի հանվեն բնակության վայրի հաշվառումից և չընդգրկվեն ընտրացուցակներում: Նրանց հաշվառումը մեխանիկորեն կվերականգնվի, և նրանք վերստին կընդգրկվեն ընտրողների ցուցակում` ՀՀ վերադառնալուց հետո: 

No comments:

Post a Comment