Popular Posts

Tuesday, October 2, 2012

Իսկ գիտե՞ք ինչու չեն վերցնում։ Որովհետև չեն տալիս

Ազգային ժողովում շատ են մարդիկ, ովքեր ծաղրում էին Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, որ նա փողկապ և ուտում, սակայն նա ստեղծել է երկիր, որտեղ ընդդիմությունը կարողանում է խորհրդարանական ընտրություններում մեծամասնություն կազմել, այսօր ԱԺ հայտարարություններին ժամին, անդրադառնալով Վրաստանում հոկտեմբերի 1-ին անցկացված ընտրություններին, հայտարարեց Վահան Հովհաննիսյանը:


«Մեր երկրում ընդդիմությանը հանձնում են դատարանների ձեռքը՝ բոլորովին անհիմն կերպով : Էդ իրենց երկիրն է, էս էլ մեր երկիրն է: Ինչի՞ մենք պետք է իրենց նախանձենք ես դա չեմ հասկանում»,– ասաց Վահան Հովհաննիսյանը:


«Ձեզ թվում է, որ վրացի գյուղացին, հասարակ մարդն ավելի լավ է ապրո՞ւմ, չէ՞: Բայց ինքը ընտրակաշառք չի վերցնում: Իսկ գիտե՞ք ինչու չեն վերցնում։ Որովհետև չեն տալիս»,- դիմելով ԱԺ մեծամասնությանը՝ հայտարարեց նա:


Այնուհետև, նա անդրադարձավ իր ելույթի բուն թեմային, որը վերաբերում է «Օգնիր եղբորդ» նախաձեռնությանը, որը կազմակերպում է Հայաստանից Սիրիայում բնակվող հայերին մարդասիրական օգնություն ուղարկելու գործին:


Վահան Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց նախաձեռնությանը մասնակից բոլոր անձանցից և նշեց, որ այն մեծ թափ է հավաքել, հատկապես «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Օրինաց երկիր» խորհրդարանական խմբակցությունների և առանձին պատգամավորների ջանքերով:


Վահան Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց այն ընկերություններին, որոնք իրենց նվիրատվություններով նույնպես օժանդակել են սիրիահայերին:


ՀՅԴ–ական պատգամավորը շնորհակալություն հայտնեց նաև ՀՀ պաշտպանության նախարարությանն ու Արցախի Հանրապետության իշխանություններին, որոնք ևս անմիջապես արձագանքել են նախաձեռնությանն ու օժանդակել նվիրատվություններով:

No comments:

Post a Comment