Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ԱԺ ելույթների ժամին նախագահ Սերժ Սարգսյանին կոչ արեց ՀՀ արդարադատության նախարարության կազմում ընդգրկված «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկը վերացնել, քանի որ այն, ըստ նրա, քաղաքացիների կողմից ընկալվում է որպես Ազգային անվտանգության ծառայության կառույց, այլ կերպ «КГБ-ի պադվալ»:
«Այս քրեակատարողական հիմնարկը լայն հանրության կողմից ընկավում է որպես ԱԱԾ-ի կառույց, իսկ ամենօրյա կազմակերպչական բնույթի լիազորություններն իրականացնելիս առաջնորդվում է ԱԱԾ ներքին կանոնների համաձայն»,- ասաց նա:
«Ազատազրկման վայրը ոչ թե ընկալվում է որպես իրավապահ առաջնորդվող կառույց այլ խորհրդանշվում է «КГБ-ի պադվալ»,- ասաց նա և նշեց, որ ԱԱԾ-ի պարտավորությունն է ապահովել անձի, հասարակության և պետության անվտանգությունը, և ոչ թե այս բռնապետական ապրանքանիշը կրել:
Ըստ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորի՝ գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ով նաև եղել է այս կառույցի ղեկավարը, ունի բոլոր հնարավորությունները քաղաքի կենտրոնից վերացնելու «սարսափազդու բնակատեղին», մանավանդ, որ դրանից, ըստ նրա, ապահովագրված չէ յուրաքանչյուր մարդ, այդ թվում նաև պատգամավորը և նախագահը:
«Հորդորում եմ ՀՀ ղեկավարին պաշտոնավարման ավարտին ազատվել բռնապետություն հուշող այս կառույցից և տեղը հիմնադրել օրինակ՝ պատմության թանգարան, որը կպատմի НКВД, ККБ, ԱԱԾ ապրանքանիշի կատարած հանցագործությունների և իրենց օրերն այնտեղ անցկացրած զոհերի մասին»,- ասաց նա:
No comments:
Post a Comment