Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որով իր վերաբերմունքն է արտահայտել Վարդան Օսկանյանին պատգամավորական մանդատից զրկելու՝ այսօր ԱԺ-ի կայացրած որոշման կապակցությամբ։
«Մենք ուշադրությամբ հետևել ենք արտաքին գործերի նախկին նախարար Օսկանյանի դեմ ընթացող դատական գործին և շատ մտահոգված ենք վերջին զարգացումներով: Մենք հուսով ենք, որ այս գործը չի հանդիսանում Հայաստանի օրենսդրության ընտրովի կիրառում` պայմանավորված քաղաքական շարժառիթներով, քանի որ դա կարող է արժեզրկել այն ջանքերը, որոնք ուղղված են առավել մեծ թափանցիկության խթանմանը և Հայաստանի իրավական, արդարադատության և օրենսդրական ոլորտների բարեփոխմանը»,- ասված է հայտարարությունում:
No comments:
Post a Comment