Popular Posts

Tuesday, October 23, 2012

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ԱՄՆ-ն արգելափակել է Ռուսաստանի առաջարկած հայտարարությունը


ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ԱՄՆ-ն արգելափակել է Ռուսաստանի առաջարկած հայտարարությունը, որում կոչ է արվում խաղաղ ճանապարհով կարգավորել լիբիական Բանի-Վալիդ քաղաքում ծագած հակամարտությունը, հաղորդում է BBC-ն` հղում կատարելով ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինին:

Վերջին շրջանում այդ քաղաքում, որը մինչ այժմ գտնվում է մեկ տարի առաջ սպանված Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Կադաֆիի կողմնակիցների իշխանության ներքո, բախումներ են տեղի ունենում կառավարական ուժերի և քաղաքի ռազմական ջոկատների միջև:

«Այն դեպքում, երբ ԱՄՆ քաղաքացիները և բարձրաստիճան դիվանագետները զոհվեցին Լիբիայում տեղի ունեցած բռնությունների հետևանքով, արգելափակել հայտարարությունը, որը կոչ է անում բռնության չդիմել երկրի քաղաքական հարցերի լուծման դեպքում, դա շատ տարօրինակ է», - ասել է Չուրկինը:

«Սա իրավիճակ է, երբ ամերիկյան պատվիրակության վարքը դժվար է բացատրվում ռացիոնալ տերմիններով», - ասել է ՄԱԿ-ում ՌԴ-ի մշտական ներկայացուցիչը:

No comments:

Post a Comment