այաստանի քաղաքական մի շարք գործիչներ` գլխավորապես իշխող Հանրապետական կուսակցության անդամներ, մեկնաբանել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանիհայտարարությունը` Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունիցզրկելու խորհրդարանի որոշման մասին:
ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանով. «Ես այն կարծիքին չեմ, որ սա վարկաբեկեց խորհրդարանին: Ես կարող եմ անհեթեթություն որակել հանցագործությունների վրա աչք փակելը, կարող ենք անհեթեթություն և խորհրդարանի վարկաբեկում որակել, երբ խորհրդարանը հնարավորություն չտա համապատասխան իրավապահ մարմիններին իրականացնելու Սահմանադրությամբ իրենց վրա վերապահված ֆունկցիաները: Անհեթեթություն եմ որակում նման իրավական խնդիրներին քաղաքական աստառ հաղորդելը: Սա էլ իմ կարծիքն է»: («Ազատություն»)
ՀՀԿ կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյան. «Ոճը Ռոբերտ Քոչարյանի ոճը չէ… կասկածներ ունեմ, իհարկե…, որովհետև դա մի սկզբունք է, որ մշտապես կիրառվել է Հանրապետականի կողմից մասնավորապես: նման դեպքերում երբ դատախազությունը դիմում է Ազգային ժողովին, մենք պիտի կարողանանք թնջուկը վերացնել: Համենայդեպս, իր նախագահության օրոք որևէ դեպք չկա, որ մենք կանխենք լիազոր մարմնի գործողությունները»: («Ազատություն»)
ՀՀԿ կուսակցության փոխնախագահ, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյան.«Այսօր հետաքրքրությամբ ընթերցեցի նախապես խոստացված և երկար սպասված հայտարարությունը, և երկու տարակուսանք ունեմ հայտնելու. արդյո՞ք երկրում պետք է գոյություն ունենան հանրային-հասարակական կամ պետական ինստիտուտներ, որոնք պետք է գործեն օրենքից դուրս: Երկրորդ տարակուսանքս վերաբերում է հետևյալ հարցին՝ արդյո՞ք խորհրդարանի երեկվա որոշումը խաչ է քաշում Վարդան Օսկանյանի քաղաքական հնարավոր կարիերայի վրա: Կարծում եմ, երբ մարդն առհասարակ իր գործունեությամբ, կյանքում ունի սիրված պերոսնաժներ, ապա այդ սուբյետկիվ վերաբերմունքը խանգարում է մարդուն, գործչին օբյեկտիվորեն ընկալելու հնարավորությունները:
Չեմ կարծում, որ այս դեպքը խորհրդարանի ինքնավարկաբեկման գործընթաց կարող է դիտվել: Հակառակ պարագայում` կարելի է նույն տրամաբանությամբ վարկաբեկված համարել Հայաստանի բոլոր գումարումների խորհրդարանների գոյության ժամանակահատվածը»: (168.am)
Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամԽոսրով Հարությունյան. «Անկեղծ ասած հայտարարության մեջ մեկնաբանելու շատ մտքեր չկան: Ինձ միայն զարմացրեց երկրորդ նախագահի այն հարցը, թե ի՞նչ գործ ունեն ԱԱԾ-ն, դատախազությունն ու խորհրդարանը Ջոն Հանթսմանի, Վարդան Օսկանյանի և նրա հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամի հարաբերությունների հետ: Մի՞թե պարոն Քոչարյանին մինչ այսօր չեն տեղեկացրել, որ իրավապահ մարմիններն ի վերուստ գործ չունեն մարդկանց կամ կազմակերպությունների հարաբերությունների հետ»: (tert.am)
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Բաբուխանյան. «Խորհրդարանի ինքնավարկաբեկման մասին պարոն Քոչարյանի գնահատականները, կարծում եմ, ցանկալին իրականության տեղ հրամցնելու հարթությունից են: Իսկ հայտարարության բնույթն ավելի շատ տապալված գործընթացի կազմակերպչի խոստովանություն է հիշեցնում: Այս ամբողջ գործընթացը չէր լինի, եթե պարոն Օսկանյանը հանգիստ աշխատեր իրավապահ մարմինների հետ, հիմա արդեն պարզ է, ինչն է նրան խանգարել դա անելու: Պարոն Քոչարյանը փաստացի չհիմնավորված հարվածի տակ դրեց ու կործանեց սեփական տրոյական ձիուն ու հիմա հանդես է գալիս ուշացած գովաբանությամբ»:
ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյան. «Չեմ կարծում, որ ևս մեկ անգամ պետք է հայտնեմ մեր տեսակետը, որ հարցը պետք չէ քաղաքականացնել և պետք չէ տանել այլ հարթություն: Առավել ևս՝ կապել միջազգային վարկի հետ»: (tert.am)
Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյան. «Դե ինչ ասեմ, վերաբերմունք է արտահայտում և զորակցություն: Կարճ հայտարարություն է և տարօրինակ կլիներ, եթե դա չլիներ՝ հաշվի առնելով Ռոբերտ Քոչարյանի քաղաքական և մարդկային մտերմությունը»: (tert.am)
ՀՀ գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Սոնա Տռուզյան. «ՀՀ գլխավոր դատախազությունը քաղաքական հայտարարություններ չի մեկնաբանում»:
No comments:
Post a Comment