Վարդան Օսկանյանի գործը բացառապես քաղաքական գործ է և իրավական հարթության հետ որևէ կապ չունի և լուծում կարող է և պետք է ստանա բացառապես քաղաքական հարթության մեջ: Այսօր ԱԺ ելույթների ժամին ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիռա Զոհրաբյանը նման կերպ արձագանքեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանի ելույթին, որի ժամանակ վերջինս նշեց, թե Օսկանյանի գործը բացառապես իրավական հարց է:
Նրան վրդոհվեցրել էր ՀՀԿ խմբակցությակցության ևս մեկ պատգամավորի՝ Լևոն Մարտիրոսյանի ելույթը: վերջինս նշել էր, որ նախորդ քառօրյայի իր ելույթից հետո, որտեղ ինքը նշել էր, թե Լոնդոնում անցկացված օլիմպիական խաղերին հայ մարզիկները խայտառակ արդյունքներ են գրանցել, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն հայ մարզիկներին ստիպել է, որ «Ճ» կլասի նամակ գրել իրեն:
«Ես խորհուրդ չեմ տա խոսել «ճ» կլասի ելույթներից, զեկույցներից, որովհետև հենց այստեղ այս դահլիճում այսօր՝ հայտարարությունների ժամին, այնպիսի քծնանքի, ձանձրույթի ու «ճ» կլասի, խայտառակ ելույթներ են հնչում, որ անհարմար ես զգում՝ որպես ՀՀ քաղաքացի: Դրանք քծնանքի, ձանձրույթի ու տափակության համադրություններ են: Խնդրում եմ չվիրավորել մարզաշխարհի այն ներկայացուցիչներին, որոնք իրենք ստորագրել են տվյալ նամակի տակ»,-ասաց նա:
No comments:
Post a Comment