Popular Posts

Friday, October 26, 2012


Երբ գա ժամանակը «Հայ ազգային կոնգրես»-ը կհայտարարի իր և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագործակցության մասին: Tert.am –ի հետ զրույցում ասաց ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանը՝ ի պատասխան մեր այն դիտարկման, թե քանի որ չի բացառվում, որ Կոնգրեսի քաղխորհրդում ու Կոնգրեսի ակտիվում այս մասին տարբեր դիրքորոշումներ ու տեսակետներ լինեն, ապա մեզ հետաքրքրում է այս մասին նաև իր՝ Վլադիմիր Կարապետյանի կարծիքը:

«Այդ հարցն առաջին հերթին պետք է ուղղել Կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանին, ով կներկայացնի այս մասին պաշտոնական կարծիքը»,- ասաց Վլ. Կարապետյանը:
Սրանից կարելի՞ է եզրակացնել, որ մինչ այդ այս մասին Կոնգրեսի ներկայացուցիչների բոլոր հայտարարությունները՝ լինի ՀԱԿ խմբակցության ղեկավար, պատգամավոր, համակիր, քաղխորհրդի անդամ, թե ոչ, պաշտոնական տեսակետ չէ:
Ի պատասխան, Վլադիմիր Կարապետյանն ասաց. «Դա հարստացնում է մեր մոտեցումները և ներկայացնում է կարծիքների այն բազմազանությունը, որ մեզանում կա»:

Նշենք, որ այսօր Ազգային Ժողովի ճեպազրույցների ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավարը, անդրադառնալով «Ազատություն» ռադիոկայանին տված իր հարցազրույցին ու դրա վերաբերյալ Ն. Փաշինյանի մեկնաբանությանը, թե Կոնգրեսի ու ԲՀԿ–ի համագործակցության մասին տեսլականը իր՝ Լ. Զուրաբյանի անձնական կարծիքն է, ասաց, որ համենայնդեպս, Կոնգրեսում շատերն են իր կերպ մտածում։ Նա նաև նշեց, որ ՀԱԿ քաղխորհուրդն է որոշում Կոնգրեսի կողմից վարվող քաղաքականությունը, որտեղ էլ քննարկվում են ԲՀԿ–ի և այլ ուժերի հետ կապված համագործակցության հարցերը։
«Քաղխորհուրդը վստահում է այդ հարցում Լևոն Տեր–Պետրոսյանի վարած քաղաքականությանը և որևէ կերպ նպատակահարմար չի համարում կաշկանդել իր գործունեությունը»,–հավելեց նա:
 
Ի պատասխան հարցի, թե իր՝ Վլադիմիր Կարապետյանի համար ո՞ր՝ Վարդան Օսկանյանի՞, թե Գագիկ Ծառուկյանի տարբերակն ընդունելի կլինի որպես նախագահի թեկնածուի, Վլադիմիր Կարապետյանն ասաց. «Ինձ համար դա հավասարազոր է ցանկացած հակառակորդ կամ բարեկամ կուսակցության որոշման: Ես կհարգեմ ցանկացած որոշում, որ որևէ կուսակցություն ներկայացնի քաղաքական դաշտում, բացի «Մարտի մեկը» պարտակող և իր խոստումները ձախողած կուսակցության՝ՀՀԿ-ից»:
 
Հիշեցնենք, որ այսօր ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, որպես իր անձնական կարծիք հայտարարեց, որ «Բարգավաճ Հայաստանը» առաջիկա նախագահական ընտրություններում պետք է ունենա նախագահի սեփական թեկնածու, և դա պետք է լինի Գագիկ Ծառուկյանը:

Նշենք, որ նման հայտարարություն արել է նաև ԲՀԿ քարտուղար Տիգրան Ուրիխանյանը՝ «Գալա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պատասխանելով լրագրողի հարցին, թե ԲՀԿ-ն կունենա՞ նախագահի թեկնածու: «Ես շատ շիտակ կպատասխանեմ այդ հարցին, այս անգամ առանց կաշկանդվելու: Ե՛վ որպես կուսակցության խոսնակ, և՛ որպես քաղխորհրդի անդամ, և՛ որպես շարքային անդամ: Այո, կուսակցությունն ունի առաջնորդ և դրանով ամեն ինչ ասված է»:
Հիշեցնենք, որ նախագահի ԲՀԿ-ի մասին թեկնածուի մասին առ ժամանակ առաջ տրվում էր միայն «ինքնաառաջադրված» Վարդան Օսկանյանի անունը, ով, Civilnet.am-ի հետ հարցազրույցում ասելով, որ լավագույն տարբերակը կհամարի Գագիկ Ծառուկյանի առաջադրումը, նաև հավելել էր, որ եթե նա դա չանի, ապա ի՛նքն է պատրաստ է առաջադրվել: 

No comments:

Post a Comment