Ռուսաստանի Պետդուման երրորդ՝ վերջնական ընթերցմամբ ընդունել է մի օրենք, որով աշխատանքային ներգաղթյալները պարտավորվում են ռուսերենի իմացության քննություն հանձնել, հայտնում է РИА Новости-ն:
Այդ կերպ հաստատվել են «ՌԴ-ում արտասահմանցի քաղաքացիների իրավական դրության մասին» օրենքի 131-րդ և «Կրթության մասին» օրենքի 272-րդ հոդվածներում առաջարկվող փոփոխությունները:
Օրենքը վերաբերում է մասնավորապես այն ներգաղթյալներին, որոնք աշխատում են կենցաղային-կոմունալ ծառայությունների և մանրածախ առևտրի ոլորտներում: Ըստ RBC Daily-ի՝«նրանք պետք է հաստատեն ռուսերենի իրենց իմացությունը»: Ներգաղթյալները նաև իրենց կրթության վերաբերյալ փաստաթղթեր պետք է տրամադրեն՝ ոչ էլեկտրոնային տարբերակով:
Իր երդմնակալության արարողության օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել էր աշխատող ներգաղթյալների համար պարտադիր քննությունը մտցնել մինչև 2012-ի նոյեմբեր:
Օրենքը կսկսի գործել 2012-ի դեկտեմբերի 1-ից:
Ըստ ռուսաստանյան ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկության՝ այդ քննության համար ներգաղթյալները նաև 2 500 ռուբլի գումար պետք է վճարեն:
Ըստ ռուսաստանյան ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկության՝ այդ քննության համար ներգաղթյալները նաև 2 500 ռուբլի գումար պետք է վճարեն:
Օրենքը չի վերաբերի այն երկրներին, որտեղ ռուսերենը պետական լեզու է, այսինքն՝ Ռուսաստանից բացի Բելառուսի և Հարավային Օսիայի քաղաքացիներին:
No comments:
Post a Comment