Վրաստանի խորհրդարանական ընտրություններումհաղթանակ տարած «Վրացական երազանք»կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին և ՌԴվարչապետ Դմիտրի Մեդվեդևը հեռակա կարգովհաճոյախոսություններ են փոխանակել, հաղորդում է«Ինտերֆաքս» գործակալությունը:
Մեդվեդևը հույս է հայտնել, որ Վրաստանի ընտրությունների արդյունքը կհանգեցնի քաղաքական լանդշաֆտի բազմազանության այդ երկրում,և խորհրդարանում առավել կառուցողական ուժեր կհայտնվեն:
Իր հերթին, Իվանիշվիլին հայտարարել է, որ Վրաստանի մղումը դեպի ՆԱՏՕ չպետք է խանգարիՌուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը:
«Ես լավ հասկանում եմ առկա հակասությունները, լավ գիտակցում եմ, որ հեշտ չէ և շատ բարդ է,բայց գիտեմ, որ դա նաև անհնար չէ»,- ասել է Իվանիշվիլին Ռուսաստանի հետհարաբերությունների կարգավորման վերաբերյալ:
Նրա կարծիքով, ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության վերաբերյալ ՌԴ-ի դիրքորոշումը«չափազանց ծայրահեղացվել է Միխեիլ Սաակաշվիլիի կողմից, ով դեպի ՆԱՏՕ Վրաստանիմղումը` ինչպես կարմիր լաթ թափահարում էր ցլի դիմաց»:
Աշխարհաքաղաքական պլանում Ռուսաստանի համար ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցումըայսօր անհետաքրքիր է, և չեմ կարծում, որ դա ՌԴ-ի համար այդքան սկզբունքային հարց է, ասել է Իվանիշվիլին:
Նշենք, որ այս պահի դրությամբ Վրաստանի ԿԸՀ-ի կողմից հաշվարկվել է քվեաթերթիկների85,1%-ը, որի արդյունքում ընդդիմադիր «Վրացական երազանք» դաշինքը կուսակցականցուցակներով առջևում է` 54,89%ով, իսկ Սաակաշվիլիի կուսակցությունը 40,42% ձայն է հավաքել:
Ընտրություններին մասնակցել է երկու ընտրական դաշինք և 14 կուսակցություն:Խորհրդարանանցնելու ընտրական շեմը Վրաստանի քաղաքական կուսակցությունների համար 5% է:
No comments:
Post a Comment