Popular Posts

Tuesday, October 23, 2012

կառավարությունը օրերս մերժել է Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը


«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը այսօր՝ Ազգային ժողովի հայտարարությունների ժամին, մեկ անգամ ևս փորձելով հիմնավորել հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու անհրաժեշտությունը, հայտարարեց, որ Հայաստանում անկախությունից ի վեր իշխանությունը երբեք չի փոխվել ընտրությունների միջոցով։

«Բոլորը հիշում են, որ այս առաջարկի հետ կապված նախորդ խորհրդարանում ստեղծվեց «կոնսենսուս մինուս մեկ» իրավիճակ և այն ժամանակ ներկայացվում էր, որ սկզբունքորեն դեմ չլինելով հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգին, համարում են, որ դրան դեռ պատրաստ չեն, և ընտրություններից առաջ ճիշտ չեն համարում խաղի կանոնները փոխելը»,- ասաց Արմեն Ռուստամյանը։

«Եվ ինչ խաղի կանոններ էին սահմանել, և ինչ կործանարար հետևանքներ կունենար դրանց փոփոխությունը իշխանության համար, ցույց տվեցին նախորդ խորհրդարանական ընտրությունները»,- շարունակեց նա և հավելեց, որ իշխանությունները շատ ավելի ազնիվ կլինեին, եթե հայտարարեին, որ չեն կարող կտրել այն ճյուղը, որի վրա նստած են։ Իսկ ավելի ճիշտ՝ «բոնուսային» 41 մանդատը։

Հիշեցնենք, որ նման նախագծեր առաջարկել են ՝ ՀՅԴ-ն, «Ժառանգությունը» և վերջերս նաև՝ «Հայ ազգային կոնգրեսը»։
Դաշնակցական խմբակցությունը տեղեկացել է, որ կառավարությունը օրերս մերժել է Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին իրենց նախագիծը, որով կրկին անգամ առաջարկվում է անցնել ամբողջությամբ համամասնական ընտրակարգին։

Դաշնակցական պատգամավորը նշեց, որ այս անգամ իշխանությունները նախագիծը մերժել են այլ պատճառաբանությամբ և «ակադեմիական ճշմարտություններ են» գրել այն մասին, որ տարբեր երկրներում դրանք համադրված են, քանի որ արդեն այսօր՝ խորհրդարանական ընտրություններից մի քանի ամիս հետո, այլևս հնարավոր չէ մերժել քաղաքական պահի անպատեհությամբ։

No comments:

Post a Comment