Երեկ անուղղակիորեն հաստատվել են տևական ժամանակ քաղաքական շրջանակներում ու մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, որ Հանրապետական ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների միջև բանակցություններ են ընթանում առաջիկա նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի թեկնածությունը սատարելու շուրջ: Այդ տեղեկությունների համաձայն, գործող նախագահ Սերժ Սարգսյանին ընտրություններում սատարելու դիմաց ԲՀԿ-ն պահանջում է վարչապետի պաշտոնը, ինչին Ս. Սարգսյանը չի համաձայնվում: Ըստ նույն տեղեկությունների` ԲՀԿ-ն, իսկ ավելի ճիշտ` երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, իրականում` նաև ռուսները, ցանկանում էին (են) վարչապետի պաշտոնում տեսնել կամ «ՀայՌուսգազարդի» նախկին տնօրեն Կարեն Կարապետյանին, կամ փոխվարչապետ Արմեն Գևորգյանին: Դրանից հետո իշխանական շրջանակներում սկսեցին խոսել միջանկյալ տարբերակի մասին, որի համաձայն` Ս. Սարգսյանը ԲՀԿ-ին առաջարկում է հիմնել երկրորդ փոխվարչապետի պաշտոն` ԲՀԿ-ի համար, որին, սակայն, ԲՀԿ-ն չէր համաձայնվում: Ըստ ամենայնի, այդ բանակցություններում առաջխաղացում է արձանագրվել, այսինքն` ԲՀԿ-ն համաձայնվել է փոխվարչապետի ու նաև այլ նախարարական պորտֆելների դիմաց սատարել Սերժ Սարգսյանին: Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանն Ազգային ժողովում անուղղակիորեն հաստատել է դա: Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե որքանո՞վ են իրականությանը համապատասխանում տեղեկությունները` սահմանադրական փոփոխությունների ճանապարհով մեկից ավելի փոխվարչապետի պաշտոն սահմանելու մասին, Տ. Սարգսյանն ասել է. «Այդ հարցը մեր օրակարգում կա»: Բնականաբար, Տ. Սարգսյանը չի ասել, որ դա արվելու է ներիշխանական «առևտրի շրջանակներում»: Ըստ նրա, այդ փոփոխությունը կատարվելու է կառավարության գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Տ. Սարգսյանն ասել է նաև, թե դեռ հայտնի չէ` երբ կլինի այդ փոփոխությունները նախատեսող հանրաքվեն: Իշխանական շրջանակներում, սակայն, չեն բացառում, որ դա կարող է տեղի ունենալ 2013թ. նախագահական ընտրություններին զուգահեռ: Այս համատեքստում ուշագրավ է Տ. Սարգսյանի մեկ այլ հայտարարություն: Պատասխանելով հարցին` հնարավո՞ր է` նոր համաձայնագիր ստորագրվի ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև, նա հայտարարել է. «Քաղաքական իրադարձությունները Հայաստանում այնքան արագ են զարգանում, որ ոչինչ բացառել չեմ կարող: Բայց այս պահին մենք ձեռքի տակ ունենք երեք կուսակցությունների` ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի և ՕԵԿ-ի կողմից ստորագրված մի փաստաթուղթ, ըստ որի` նրանք պարտավորվում են առաջիկա նախագահական ընտրություններում սատարել գործող նախագահին: Այլ փաստաթուղթ չունենք»:
Սույն բլոգը Հայաստանի ներքին և արտաքին կյանքին վերաբերող տեղեկատվության վերլուծության հնարավորություն ընձեռող նախագիծ է: Այն բաց է ներքին և արտաքին այնպիսի հարցերի քննարկման համար, որոնք ունեն էական նշանակություն Հայաստանի քաղաքացիների և պետության համար, ինչպես նաև ունեն քաղաքական կամ հասարակական բնույթ: Այն բաց է բոլոր անձանց համար և ուղղված է վերը նշված որևէ հարցի ըստ էության քննարկմանը, առկա թերությունների բացահայտմանը, քննադատությանը և հնարավոր լուծումների որոնմանը:
Popular Posts
-
Այս տարի արտահանման ծավալները 22-25% ավելանում են գումարային առումով, թեկուզ և դա հանքահումքային և գյուղոլորտի ապրանքների շնորհիվ է: Հայր...
-
Ամերիկյան հեղինակավոր The New York Times պարբերականն անդրադարձել է Nabucco խողովակաշարի շուրջ վերջին զարգացումներին, հատուկ շեշտելով, որ դր...
-
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Մարսել: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, ՀՀ նախագահը վաղը` դեկ...
-
«Օջախ» ռեստորանում ընթացող ՀՀ հավաքական թիմերի մարզիկների և մարզիչների պարգևատրման ամանորյա հանդիսության սկզբում ներկաներին ողջունեց Օլիմպի...
-
Հատուկ քննչական ծառայության կայքէջում հրապարակվել է 2008 թվականի մարտի 1-2-ին մայրաքաղաքում տեղի ունեցած դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ...
-
Ըստ Հանրապետություն կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը` - Տարվա սկզբից հույսը շատ մեծ էր, որ մենք կարողանալու ենք երկրում փոփոխ...
-
2011թ. հունվարից–նոյեմբեր ընկած ժամանակահատվածում Հայաստանում ազգային արժույթի նկատմամբ դոլարի պաշտոնական փոխարժեքը 5,05 տոկոսով աճել է։ Ին...
-
Գագիկ Ծառուկյանը, ինչպես և սպասվում էր, ոչ միայն ճանապարհել, այլև դիմավորել է Վիետնամից վերադարձած Սերժ Սարգսյանին: «ԲՀԿ-ում գտնում են, որ ...
-
Ամերիկացի միակ զինվորականը, ով մեղադրվում էր Իրաքի պատերազմի ժամանակ ավելի քան երկու տասնյակ անզեն մարդկանց սպանելու մեջ, երեքշաբթի օրը կա...
-
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանին դատապարտեց 6 տարվա ...
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment