Ի՞նչ է լինելու ՀՀ Տավուշի մարզի Ենոքավան և Գետահովիտ համայնքներում Պտղաջուր գետի վրա կառուցվող երկրորդ ՀԷԿ-ի՝ «Խաչաղբյուր 2»-ի ճակատագիրը, որի շինարարությունը բնակիչների հորդորով դադարեցվել է։
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հնչեցրած այս հարցին, բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը պատասխանեց, որ իր հանձնարարականով ստեղծվել է հանձնաժողով՝ ուսումնասիրելու, թե ինչքանով են խախտվել ընթացակարգերը:
«Հանձնաժողովի աշխատանքներն արդեն ավարտական փուլում են, հանձնաժողովը մեզ ներկայացնելու է առաջարկներ, որոնք կարտահայտեն այդ հանձնաժողովում ներգրավված բոլոր անդամների տեսակետները՝ այդ թվում կառուցապատողին, նախաձեռնողին, համայնքի ներկայացուցիչներին, մարզպետարանի ներկայացուցիչներին և այլն, նույնպես ընդգրկել ենք»,-ասաց նա և ավելացրեց, որ երբ այս աշխատանքները կավարտվեն և միջնորդողները կարտահայտեն իրենց կարծիքը, այդ ուղղությամբ էլ կշարժվեն առաջ և որոշում կկայացնեն:
Նախարարը խոստովանեց, որ իրենք տեղյակ են, որ այս փուլում շինարարության ընթացքում խախտվել են թույլատրելիության որոշ նորմեր և ծառահատումներ են կատարվել, սակայն, ըստ նրա, իրենք կաշկանդված չեն և անհրաժեշտության դեպքում մեղավորներին կենթարկեն պատասխանատվության:
Զարուհի Փոստանջյանը, սակայն հակադարձեց, որ նման արատավոր երևույթներ շարունակաբար արձանագրվում են, և կառավարությունը տեսնում է ու տեղյակ է, որ ընթացակարգերը խախտվում են պարբերաբար:
Պատգամավորը նախարարին տեղեկացրեց, որ շինարարության թույլտվությունը տրվել է երկու արգելոցի շրջակայքում՝ այն դեպքում, երբ այդ գոտում արգելված է շինարարություն իրականացնել: Բացի այդ, չեն եղել հանրային լսումներ, որը նույնպես ընթացակարգի խախտում է, և թույլտվության համար փաստաթղթի համար հիմք է ծառայել մեկ համայնքի որոշումը:
Նա նաև նշեց, որ արդեն իսկ առաջին՝ «Խաչաղբյուր 1»-ի վնասները նկատելի են, և նույնիսկ նրա շահագործողներն են պաշտոնապես հայտարարել, որ ձկնուղին վնասված է:
Նախարարը Զարուհի Փոստանջյանին խնդրեց հարցն ուսումնասիրել և հստակեցրեց, որ դա արգելոցի գոտի չէ, այլ արգելավայրի: Նաև նշեց, որ միայն Ենոքավանի համաձայնությունը կապ ունի այնքանով, որ գետը այդ երկու համայնքները միմյանցից առանձնացնում է, իսկ թե ինչու մյուսի կարծիքը հաշվի չի առնվել, ըստ նրա, դրա համար էլ հանձնաժողով են ստեղծել՝ համոզվելու համար, որ իսկապես տեղի են ունեցել ընթացակարգերի և փորձաքննության շեղումներ:

No comments:
Post a Comment