Կառավարությունն այսօր հավանություն չտվեց «Հայ Յեղափոխական Դաշնակցության» կողմից ներկայացված ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի վերաբերյալ նախագծին:
Այսօր Կառավարության հերթական նիստին Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը վարչապետին տեղեկացրեց, որ ՀՅԴ-ն առաջարկում էր սկսած 2013թ-ից աշխատավարձի նվազագույն չափը պետք է բավարարի հետևյալ պայմաններին։ Առաջին՝ այն չի կարող պակաս լինել, քան նախորդ տարվա նվազագույն աշխատավարձը՝ 12 ամսվա գնաճի ցուցանիշով վերահաշվարկած։
Երկրորդ՝ չի կարող պակաս լինել կենսաապահովման նվազագույն բյուջեի 2013թ. 80%-ից, հաջորդ տարիների համար 100%-ից և 2013թ. միջին ամսական աշխատավարձի 30%-ից, 2014թ.՝ 40%-ից, 2015թ. և հետագա տարիների համար՝ 50%-ից:
Երրորդ՝ քաղաքական, հայեցողական և քաղաքացիական պաշտոն զբաղեցնող անձանց, ինչպես նաև այլ պետական ծառայությունների և ՏԻՄ ծառայողների, Կենտրոնական բանկի աշխատողների աշխատավարձը չի կարող պակաս լինել սահմանված նվազագույն աշխատավարձի 120%-ից:
Երրորդ՝ քաղաքական, հայեցողական և քաղաքացիական պաշտոն զբաղեցնող անձանց, ինչպես նաև այլ պետական ծառայությունների և ՏԻՄ ծառայողների, Կենտրոնական բանկի աշխատողների աշխատավարձը չի կարող պակաս լինել սահմանված նվազագույն աշխատավարձի 120%-ից:
Վարչապետը ընդգծեց, որ ՀՅԴ-ի հետ եկել են այն համաձայնության, որ իրենց կողմից մատնանշած ցուցանիշները կառավարության համար լինելու են թիրախային:
«Մենք պետք է հետևենք, թե մեր տնտեսական ծրագրերը բյուջետային ծախսեր իրականացնելիս ի՞նչ իրավիճակ են ստեղծում հենց այդ ցուցանիշների ներքո: Այսինքն՝ մենք ասում ենք, որ դեմ ենք օրենսդրորեն դրանք ամրագրելուն, բայց որպես ինդիկատիվ ցուցանիշներ, որոնց մենք պետք է ձգտենք, անպայման, կառավարության զինանոցում այդ ցուցանիշները պետք է լինեն»,- ասաց վարչապետը:
Վարչապետը նախարարին հանձնարարեց, 2013թ-ի պետական բյուջեն ներկայացնելիս այդ ցուցանիշներին ևս անդրադառնալ:
Վաչե Գաբրիելյանը տեղեկացրեց, որ այդ կետերը կներկայացվեն «Միջնաժամկետ ծախսային ցուցանիշները» ծրագրում:
No comments:
Post a Comment