Հարավային Կովկասում, որտեղ փխրուն խաղաղությունը կառչած է 3 սառեցված հակամարտություններից, տարածաշրջանի ժողովուրդներն անօդաչու թռչող սարքեր են արձակում՝ ուսումնասիրելով մեկը մյուսի պաշտպանության համակարգերը և լրտեսելով վիճելի տարածքներում, գրում է Global Post-ը:
Հոդվածագիր Նիքոլաս Քլեյթոնը նշում է, որ ռազմավարական նավթա և գազատարերով տարածաշրջանում որևէ բախում պոտենցիալ կերպով ենթադրում է նաև Իսրայելի, Իրանի և Ռուսաստանի ներքաշում: Նշվում է, որ Իրանը սատարում է Հայաստանին:
«Որոշ առումով այդ երկրներն արդեն իսկ ներքաշվել են հակամարտության մեջ: Անցած սեպտեմբեր Հայաստանն իսրայելական արտադրության ադրբեջանական անօդաչու թռչող էր խփել Լեռնային Ղարաբաղում», - ընդգծում է հոդվածագիրը:
Մեջբերելով Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնի նախկին ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանին՝ նա գրում է, որ այս ամառվա ադրբեջանական հարձակումները ցույց տվեցին, որ այդ երկիրը չի համբերում «խաղալ իր նոր խաղալիքներով»:
Մեջբերվում է նաև Crisis Group-ը, որի ձևակերպմամբ՝ «ակն ընդ ական ձևաչափում միջադեպերն ավելի ու ավելի շատ մահացու ելքեր են ունենում», և «ռիսկ կա, որ ճակատային գծում աճող լարվածությունը կարող է հանգեցնել հանկարծակի պատերազմի»:
GP-ն հիշեցնում է, որ Հայաստանին ու Ադրբեջանին ԱՄՆ-ի կողմից դե ֆակտո արգելվել է զենքի վաճառքը, սակայն Ստոկհոլմի Խաղաղության հետազոտության ինստիտուտի տվյալներով՝ դա չի խանգարել Իսրայելին և Ռուսաստանին զենք վաճառել այդ երկրներին:
Միայն վերջին 2 տարում հրադադարի խախտման հետևանքով 60 մարդ է սպանվել, գրում է հոդվածագիրը:
Հիշեցնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի հաճախակի խախտման մասին՝ GP-ն նշում է, որ «անօդաչու թռչող սարքերը վերջին համալրումն են դարձել մարտի դաշտում»՝ նկատի ունենալով Իսրայելի և Ադրբեջանի միջև 1,6 մլրդ ԱՄՆ դոլարի գործարքը: Այժմ Ադրբեջանը 100-ից ավելի անօդաչու թռչող սարք ունի՝ 33 տարբեր իսրայելական զինագործարաններից, այն դեպքում, երբ Հայաստանն ունի տեղական արտադրության շատ քիչ անօդաչու սարքեր:

Հոդվածագիրն անդրադարձը եզրափակում է Ոսկեպար սահմանային գյուղի գյուղապետ Հրուշ Աղբալյանի խոսքով. «2-3 օր ոչ ոք չի քնել [հունիսի բախումների ժամանակ]: Բոլորն այժմ ասում են, որ պատերազմ է լինելու: Եվ դա կարող է սկսվել ցանկացած պահի»:
No comments:
Post a Comment