Քաղաքագետ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը Շանթ Հարությունյանի հեղափոխություն սկսելն այսօրվա քաղաքական իրողության մեջ անհրաժեշտ քայլ է համարում։
«Ինչպես ես հասկանում եմ, Շանթ Հարությունյանը փորձում է դիմել հանրությանը, որ հանրությունը քաղաքական գործընթացներին մաս դառնա։ Հայաստանում առկա է քաղաքական ճգնաժամ և առկա է դասականների կողմից տրված հեղափոխական իրադրության բոլոր երեք բնութագրերը, այսինքն՝ վերևները չեն կարողանում կառավել այնպես, ինչպես որ առաջ կառավարում էին, ներքևները չեն ուզում ապրել այնպես, ինչպես որ առաջ ապրում էին և զանգվածները մասնակցություն են ունենում քաղաքական գործընթացին»,-նշեց նա։
«Ինչպես ես հասկանում եմ, Շանթ Հարությունյանը փորձում է դիմել հանրությանը, որ հանրությունը քաղաքական գործընթացներին մաս դառնա։ Հայաստանում առկա է քաղաքական ճգնաժամ և առկա է դասականների կողմից տրված հեղափոխական իրադրության բոլոր երեք բնութագրերը, այսինքն՝ վերևները չեն կարողանում կառավել այնպես, ինչպես որ առաջ կառավարում էին, ներքևները չեն ուզում ապրել այնպես, ինչպես որ առաջ ապրում էին և զանգվածները մասնակցություն են ունենում քաղաքական գործընթացին»,-նշեց նա։
Քաղաքագետի խոսքով՝ ինքը դրական կգնահատեր, եթե այն ինչ մտադրվել է հեղափոխական կոչով հանդես եկող քաղաքական գործիչը, հանրությունը հասկանա, արթնանա և անձամբ դառնա քաղաքական գործընթացների մասնակից։
Հիշեցնենք, որ քաղաքական գործիչ Շանթ Հարությունյանը՝ «Ես սկսում եմ հեղափոխություն» կարգախոսով հոկտեմբերի 31-ից Երևանի Ազատության հրապարակում նստացույց է հայտարարել։ «Հեղափոխությունը սկսվել է, ովքեր իսկապես ցանկանում են և իրենց մեջ ունեն այդ ուժերը թող գան Ազատության հրապարակ և միանան հեղափոխականներին»,- հայտարարել է նա:
Հարցին, թե հաշվի առնելով նմանատիպ նախորդ ձախողված փորձերը, որքանո՞վ է հավանական, որ այս անգամ Շանթ Հարությունյանի առաջարկն իրականություն կդառնա, Անդրեաս Ղուկասյանը պատասխանեց, թե դա կախված կլինի հենց առաջին հերթին Շանթ Հարությունից։
«Ինքը, իմ կարծիքով, պետք է հանրությանը և հանրության մեջ ձևավորված քաղաքական և քաղաքացիական ակտիվություն դրսևորող խմբերին ներկայացնի հասկանալի, պարզ թեզ, որովհետև սկիզբը մարդկանց թեզի շուրջ միավորվելն է, որը տեղի է ունենում այն ժամանակ, երբ կա իրավունքների վերաբերյալ վեճ հանրության և իշխանության մեջ և այդ վեճը չի կարող ստանալ լուծում, իսկ երբ չի կարող, հանրությունն անցնում է ակտիվ գործողությունների»,- նշեց նա։
Անդրիաս Ղուկասյանը կարծիք հայտնեց, որ ժամանակակից հեղափոխությունը զանգվածային անհնազանդությունն է և բացատրեց, թե դա դասական իմաստով ապստամբությունն էլ չէ, ինչը եղել է անցյալ դարաշրջաններում։ «Եթե այդ ծրագիրը, որ Շանթն առաջարկում է, և հանրությունը պատկերացնի, թե դա ինչպես կարող է անել, ապա կարող է արդյունավետ լինի»,- նշեց նա։
Քաղաքագետը ուշադրություն հրավիրեց այս հեղափոխության առաջարկի ևս մեկ կարևոր կետի վրա։ «Ակնհայտ է, որ Շանթը հայտ չի ներկայացրել իշխանության գալու, իրականում կան գործընթացներ, որոնք նախաձեռնում են մարդիկ, ովքեր ի սկզբանե հայտ են ներկայացնում իշխանության գալու, մենք բազմաթիվ այդպիսի պրոցեսներ ենք տեսել, որոնց հիմքում եղել է դրված կարգախոս՝ այսինչը նախագահ, որը հիմնականում կապված է եղել ընտրական ժամանակաշրջանի հետ»։
«Այստեղ ունենք լրիվ այլ իրավիճակ. քաղաքական գործիչը կարգախոս է դրել՝ եկեք փոխենք իրավիճակը, դա չի ենթադրում, որ Շանթը և իր համախոհները իշխանության այսօրվա վիճակն են փոխում, նրանք ճանապարհ են բացում ազատ ընտրությունների համար»,- նշեց նա։
Անդրիաս Ղուկասյանի համոզմամբ՝ Հայաստանի համար մեկ խնդիրը կոռուպցիան է։ «Ընտրական գործընթացներն ուղեկցվում էին զանգվածային կոռուպցիոն գործընթացներով և եթե ընտրություններին ընտրողի ձայնը գնվում է, ակնհայտ է, որ կառավարումն էլ ուղղորդվել է տարիներով կոռուպցիայով և բնականաբար միայն ազատ ընտրություններն են օրակարգային»,–ասաց նա։
Քաղաքագետի խոսքով՝ քանի Հայաստանում կոռուպցիա կա, երկիրը չի կարող դրսից ստանալ օգնություն, կլինի Արևմուտքը կամ Ռուսաստանը, կամ էլ այդ օգնություններն ուղղորդված կլինեն կադրային հարկադրանքներով։
«Տեսնում ենք՝ Ռուսաստանը հարկադրում է այսօր Հայաստանում նշանակել վարչապետ, որին հետագայում հանձնի ամբողջ իշխանությունը։ Տեսնում ենք՝ ԵՄ-ն էլ հարկադրում է անցկացնել ընտրություններ առանց ընտրակաշառքի և որոշ քաղաքական գործիչների վրա իշխանության ներսում «ստավկաներ» դնում։ Այսինքն՝ Հայաստանի համար արտաքին օգնությունը կարող է դեր ունենալ, եթե երկրի ներսում կոռուպցիան վերացված կլինի»,- բացատրեց նա։
Հարցին, թե Շանթ Հարությունյանի հեղափոխությանը մտադրություն չունի արդյոք միանալու, Անդրիաս Ղուկասյանը պատասխանեց. «Գիտեք եթե անհարժեշտություն լինի, ես պատրաստ եմ գնալ, դեպքերի ընթացքը ցույց կտա։ Այս պահի դրությամբ նման անհրաժեշտություն Շանթի մոտ չկա, մենք հանդիպել ենք, զրուցել ենք, ես հայտնել եմ իմ աջակցությունը, նա ասաց, որ դեպքերի զարգացումից ի հայտ կգա մասնակցության ծավալն ու անհրաժեշտությունը»,-նշեց նա։
No comments:
Post a Comment