Popular Posts

Saturday, November 2, 2013

«Աշտարակի ձոր» ռեստորանային հա­մալիրի տնօրեն Կարեն Գևորգյանը, որը մտերիմ հարաբերություններ ու­ներ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ և նրա հո­վանավորությամբ պատրաստվում Էր Աշտարակի քաղաքապետ դառնալ, «Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով, ծանր կացու­թյան մեջ Է հայտնվել: Նա ռեստորա­նային համալիրի 51 տոկոս փայաբաժինը որոշել Է վաճառել Աղվան Գառնիկիչին՝ պայմանավորվելով, որ նա 1,5 միլիոն դոլարի ներդրում կանի իր բիզ­նեսում և երկրորդ շունչ կտա համալի­րին:
Պարոն Հովսեփյանը, սակայն, փայաբաժինը ոչ թե իր անունով է ձևակերպել, այլ խնամու՝ Գարեգին Նուշիկյանի: Ձորի Կարիկը, փաստորեն, միամտություն Է ունեցել ներդրումների մասը պատշաճ չձևակերպելու: Հա­վանաբար՝ վստահել Է պարտնյորների բանավոր խոսքին և «քաշվել»: Նոր փայատերը բավարարվել Է ընդամենը մի 200 հազար դոլար ներդրումով և հրաժարվում Է մնացած գումարը դնել գործի մեջ:

No comments:

Post a Comment