Երևանի Մաշտոցի պողոտայում՝ Օպերայի մոտակայքում, այսօր բախումների վերածված երթիհետևանքով թվով 9 հոգի տեղափոխվել են բուժհաստատություններ, որոնցից 8-ը ոստիկաններ են եղել, իսկ մեկը՝ 16-ամյա պատանի. այս մասին Tert.am-ին հայտնեցին Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ըստ տեղեկության՝ 16 տարեկան տղան գանգուղեղային վնասվածքով տեղափոխել է Սուրբ Աստվածամայր բուժկենտրոն, որտեղ նա հետազոտության է անցնում:
Չորս ոստիկաններ տեղափոխվել են երրորդ հիվանդանոց, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել։
No comments:
Post a Comment