Popular Posts

Monday, November 4, 2013

Վրաստանի ապագա նախագահն աշխատելու է կառավարական գրասենյակում: Ինչպես հաղորդում է Грузия Online-ը՝ այս մասին լրագրողներին հայտնել է Գեորգի Մարգվելաշվիլին՝ հավելելով, որ դեմ է, որ նախագահի նստավայրը շատ մեծ լինի:

Նորընտիր նախագահը նշել է, որ ավլաբարյան նստավայրի վրա ծախսված գումարները պետք է վերադարձվեն ժողովրդին:

«Ես քաղաքական խորհրդում հանդես եմ եկել առաջարկությամբ, որպեսզի այնտեղ համալսարան լինի, դրանից հետո ես խոսել եմ նախարարի հետ, և մենք որոշել ենք, որ այնտեղ պետք է լինի վրաց-ամերիկյան համալսարանը, որը կբացվի հաջորդ տարի»,-ասել է Մարգվելաշվիլին:

Մարգվելաշվիլին նշել է, որ ուրախ կլինի, եթե այս նորաոճ շենքն օգտագործվի վրաստանյան ուսանողների և կրթության համար:

No comments:

Post a Comment