Popular Posts

Wednesday, November 13, 2013

ՀՀ ԱԺ նախագահ՝ Հովիկ Աբրահամյանի մոտ երեկ բավականին լար­ված խորհրդակցություն Է տեղի ունեցել: Հ. Աբ­րահամյանը ՀՀ վարչա­պետ Տիգրան Սարգսյանին, ՀՀ արդարադա­տության նախարար Հրայր Թովմասյանին, ԱԺ Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանին, ՀԱԿ պատգամավորներ Լևոն Զուրաբյանին ու Նիկոլ Փաշինյանին, ՀՀԿ-ական պատգա­մավորներ Կորյուն Նահապետյանին ու Վարդան Այվագյանին իր մոտ խորհրդակ­ցության Էր հրավիրել պարզելու, թե ինչո՞ւ են ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին արգելել տեսակցելու «Նուբարաշեն» ՔԿՀ- ում գտնվող Շանթ Հարությունյանին ու մյուս կալանավորվածներին:
«168 ժամ» պարբերականը գրում է, որ սակայն խորհրդակցության ժամանակ «Ձերբակալ­ված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի համապատասխան հոդ­վածի հետ կապված բուռն բանավեճ Է ծա­վալվել Հրայր Թովմասյանի և Դավիթ Հա­րությունյանի միջև:
Արդարադատության նախկին նախարար Դ. Հարությունյանի կարծիքով Ն.Փաշինյանը որպես պատգա­մավոր, անարգել կարող Է մուտք գործել նաև կալանավորի խուց, իսկ արդարադատության ներկայիս նախարար Հ. Կարա­պետյանի կարծիքով չի կարող:

No comments:

Post a Comment