Հայկական մամուլում երբեմն-երբեմն տեղեկություններ են հայտնվում առ այն, որ Սերժ Սարգսյանի հնարավոր ժառանգորդը կարող են լինել ԼՂՀ ներկա եւ նախկին նախագահներ Բակո Սահակյանը կամ Արկադի Ղուկասյանը: Տեղեկություններ եղան նաեւ, որ Բակո Սահակյանը կարող է նշանակվել Հայաստանի վարչապետ, որը դեպի նախագահ տանող ամենակարճ ուղին է:
Ներկայիս իրավիճակն ինչ որ առումով նման է 1997 թվականին: Այն ժամանակ, 1996-ի ընտրություններից հետո Հայաստանի իշխանությունը կանգնեց ներքաղաքական լուրջ խնդիրների առջեւ: Երկրի քաղաքական ինստիտուտներն ու տնտեսությունը գտնվում էին փլուզման եզրին, իշխանություն որպես այդպիսին չկար: Դրան գումարվեց նաեւ «Ղարաբաղի թեման», երբ համոզվածություն կար, թե Տեր-Պետրոսյանը ցանկանում է գնալ պարտվողական լուծման:
Տեր-Պետրոսյանն այդ իրավիճակում վարչապետ նշանակեց Ռոբերտ Քոչարյանին, այնուհետեւ հրապարակելով իր հայտնի հոդվածը Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ՝ հրաժարական տվեց, իշխանությունը հանձնելով Քոչարյանին ու «հայտնի ուժերին»:
Թեեւ նախագահի այս տարվա ընտրությունից հետո իրավիճակը մնաց հանգիստ, քանի որ չէին մասնակցում այսպես ասած հիմնական քաղաքական ուժերը, սակայն այդ ընտրությունը չլուծեց իշխանության հարցը Հայաստանում: Սերժ Սարգսյանին 2008-ից ի վեր չհաջողվեց առաջադրել եւ իրականացնել որեւէ մոդել եւ համակարգ, իսկ արտաքին ասպարեզում էլ տապալեց բոլոր կարեւոր նախաձեռնությունները: Դրա հետեւանքով, ներկայում պետական ինստիտուտները գտնվում են գրեթե կազմալուծված վիճակում, քանի որ որեւէ հստակ խնդիր եւ գաղափարախոսություն դրված չէ դրանց հիմքում:
Ինչ վերաբերում է երկրորդ բաղադրիչին՝ Ղարաբաղի խնդրին, ապա այստեղ էլ, թեեւ վիճակն այնպիսին չէ, ինչպես 1997-ին, եւ հայկական քաղաքական դասը լիովին պատրաստ է Ղարաբաղը հանձնելուն, այնուամենայնիվ առաջանում են մի շարք խնդիրներ, որոնք էական նշանակություն ունեն իշխանության ձեւավորման տեսակետից:
Բանն այն է, որ սեպտեմբերի 3-ի աղետից հետո, երբ Հայաստանը հայտարարեց Մաքսային միությանն անդամակցելու մասին, եկել է Ղարաբաղի «ժամանակը», որը կրկին կարեւոր գործոն է դառնում տարածաշրջանային գործընթացներում: Մասնավորապես, նկատելի է, որ Ռուսաստանը չի դադարեցնում Ղարաբաղի շուրջ պասաժները, Ադրբեջանի համար պահելով որպես «բլիթ», եթե մնա Ռուսաստանի ծիրում եւ անդամակցի Մաքսային միությանը, իսկ Հայաստանի համար՝ որպես «մահակ»:
Մոսկվայում ներկայում լուրջ խնդիրների առաջ են կանգնել Հայաստանի հարցում: Մոսկվան Հայաստանը երբեք էլ պետություն չի համարել, սակայն, այնուամենայնիվ, «պատասխանատվություն» է կրում նրա առջեւ: Սեպտեմբերի 3-ից հետո այդ «պատասխանատվությունը» մեծացել է, քանի որ դրա հետեւանքով Հայաստանը հայտնվել է միջազգային մեկուսացման մեջ եւ իր խնդիրների բեռով ամբողջությամբ ընկել Ռուսաստանի վրա: Մոսկվան պետք է թույլ չտա կառավարման համակարգի փլուզումը, որն անխուսափելի է դարձել սեպտեմբերի 3-ից հետո, եւ կարիք ունի նշանակելու «տեղապահ», որը պետք է վերահսկի «տարածքը»:
Այս տեսակետից, Ղարաբաղի նախագահի անվան շրջանառությունը կարող է պատահական չլինել: Բակո Սահակյանը Ղարաբաղի պատերազմի ժամանակ հատուկ ծառայությունների ներկայացուցիչն է եղել Ռուսաստանի ՖՍԲ-ում (տարօրինակ հանգամանք): Ինչպես ասում են, նա յուրային է: Սակայն, մյուս կողմից, կան տեղեկություններ, որ Բակո Սահակյանի «պրեզենտացիան» Մոսկվայում անցել է անհաջող, եւ նրա թեկնածության հարցում կան կասկածներ:
Խնդիրն ակտուալ է նաեւ այն տեսակետից, որ ինչպես ասում էր Պետրոս Մակեյանը, «Հայաստանին եւս մեկ ղարաբաղցու դեմ տալը արհամարհանք կլինի հայ հանրության հանդեպ»: Սակայն, խնդիրն այստեղ ղարաբաղցիները չեն, այլ ընդհանրապես որեւէ թեկնածուի դեմ տալու հանգամանքը: Ի՞նչ է արել հայկական քաղաքական դասը, որպեսզի Հայաստանում հաստատվեն իշխանության ձեւավորման սահմանադրական մեխանիզմները, եւ ոչ թե «դեմ տալու» պրակտիկան:
Ոչ ոք չբողոքեց Մաքսային միությանն անդամակցելու դեմ (օրինակ, Մոլդովայի ժողովուրդը հարյուր հազարանոց ցույցեր է անում, կանգնելով Մոլդովայի ազգային-պետական ինքնիշխանության համար): Այդ պատճառով, Ռուսաստանը պետք է ինչ որ մեկին դեմ տա հայ հանրությանը՝ որպես իր տեղապահ:
Սույն բլոգը Հայաստանի ներքին և արտաքին կյանքին վերաբերող տեղեկատվության վերլուծության հնարավորություն ընձեռող նախագիծ է: Այն բաց է ներքին և արտաքին այնպիսի հարցերի քննարկման համար, որոնք ունեն էական նշանակություն Հայաստանի քաղաքացիների և պետության համար, ինչպես նաև ունեն քաղաքական կամ հասարակական բնույթ: Այն բաց է բոլոր անձանց համար և ուղղված է վերը նշված որևէ հարցի ըստ էության քննարկմանը, առկա թերությունների բացահայտմանը, քննադատությանը և հնարավոր լուծումների որոնմանը:
Popular Posts
-
Այս տարի արտահանման ծավալները 22-25% ավելանում են գումարային առումով, թեկուզ և դա հանքահումքային և գյուղոլորտի ապրանքների շնորհիվ է: Հայր...
-
Ամերիկյան հեղինակավոր The New York Times պարբերականն անդրադարձել է Nabucco խողովակաշարի շուրջ վերջին զարգացումներին, հատուկ շեշտելով, որ դր...
-
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Մարսել: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, ՀՀ նախագահը վաղը` դեկ...
-
«Օջախ» ռեստորանում ընթացող ՀՀ հավաքական թիմերի մարզիկների և մարզիչների պարգևատրման ամանորյա հանդիսության սկզբում ներկաներին ողջունեց Օլիմպի...
-
Հատուկ քննչական ծառայության կայքէջում հրապարակվել է 2008 թվականի մարտի 1-2-ին մայրաքաղաքում տեղի ունեցած դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ...
-
Ըստ Հանրապետություն կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը` - Տարվա սկզբից հույսը շատ մեծ էր, որ մենք կարողանալու ենք երկրում փոփոխ...
-
2011թ. հունվարից–նոյեմբեր ընկած ժամանակահատվածում Հայաստանում ազգային արժույթի նկատմամբ դոլարի պաշտոնական փոխարժեքը 5,05 տոկոսով աճել է։ Ին...
-
Գագիկ Ծառուկյանը, ինչպես և սպասվում էր, ոչ միայն ճանապարհել, այլև դիմավորել է Վիետնամից վերադարձած Սերժ Սարգսյանին: «ԲՀԿ-ում գտնում են, որ ...
-
Ամերիկացի միակ զինվորականը, ով մեղադրվում էր Իրաքի պատերազմի ժամանակ ավելի քան երկու տասնյակ անզեն մարդկանց սպանելու մեջ, երեքշաբթի օրը կա...
-
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանին դատապարտեց 6 տարվա ...
No comments:
Post a Comment