Popular Posts

Saturday, November 2, 2013

«Կանազի»«Կանազի» զինվորական հոսպիտալի մոտ ինչ որ աննորմալ դեպքեր են հիմա կատարվում: Տեղի բնակիչները պատմեցին իրենց աչքի տեսածը: Ասում են, որ հոսպիտալից հինգ զինվոր են դուրս եկել, ծեծված, ջարդված, սկսել են օգնություն կանչել, պատահական մեքենաներ են կանգնեցրել, թե մեզ այստեղից փախցրեք, մեզ սպանում են:
nrnak.com-ը գրում է, թե  հայտնի է դարձել, որ ԵԿԶՀ-ում բավականին լարված իրավիճակ է․ զինհոսպիտալ է ներխուժել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության հատուկ նշանակության գումարտակի վաշտերից մեկը՝ զինված ինքնաձիգներով և ռետինե մահակներով։ Տագնապով Զինհոսիպտալ են ժամանել գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ- լեյտենանտ Ապրիամովը, «Զինվորի մայր» հասարակական կազմակերպության ղեկավար տիկին Մարգարիտան։ Նախնական տվյալներով բունտի պատճառը եղել է զինհոսպիտալում գտնվող հոգեբուժական բաժանմունքում զինվորների՝ ալկոհոլ օգտագործելու փաստը: Երբ ներս է մտել հերթապահ բժիշկը և դիտողություն արել զինվորներին, իբր թե հոգեկան շեղում ունեցող զինծառայողները քաշքշել են նրան և դիմել փախուստի։ Այս խնդրին ավելի արագ արձագանքել է ոստիկանությունը, տվյալ դեպքում Արաբկիրի բաժինը և, բերման ենթարկելով փախուստի դիմած զինծառայողներին, հանձնել նրանց ռազմական ոստիկանության աշխատակիցներին։
«Կանազի» զինվորական հոսպիտալի մոտ ինչ որ աննորմալ դեպքեր են հիմա կատարվում: Տեղի բնակիչները պատմեցին իրենց աչքի տեսածը: Ասում են, որ հոսպիտալից հինգ զինվոր են դուրս եկել, ծեծված, ջարդված, սկսել են օգնություն կանչել, պատահական մեքենաներ են կանգնեցրել, թե մեզ այստեղից փախցրեք, մեզ սպանում են: Պատմում են, որ այդ զինվորներից երկուսը 41 համարի երթուղային են նստել, թե կտրաքացնենք, հենց հիմա տարեք մեզ: Մի պատահական անցորդ տաքսի է կանգնեցրել, զինվորներից մեկին նստեցրել է տաքսի, փողը տվել վարորդին ու ասել, որ զինվորին տանի այնտեղ, որտեղ կասի:
ՊՊԾ ու Արաբկիրի բազմաթիվ աշխատակիցներ են դեպքի վայր եկել, զինվորներից երկուսին տարել են քաղմաս: Ես ուղղակի չգիտեմ, ինչ է եղել, բայց գոնե այս եղանակով լուրը տարածվի, միգուցե ՊՆ-ն ինչ որ բացատրություն տա, պարզաբանի: Բոլոր ականատեսներին մտահոգում է, թե ինչ եղավ այդ զինվորների հետ:
Զինհոսպիտալ էր ներխուժել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության հատուկ նշանակության գումարտակի վաշտերից մեկը՝ զինված ինքնաձիգներով և ռետինե մահակներով։ Տագնապով Զինհոսիպտալ էին ժամանել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչության պետ գնդապետ Սամվել Ղուկասյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Ապրիամովը, «Զինվորի մայր» հասարակական կազմակերպության ղեկավար տիկին Մարգարիտան։
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. Այսօր երեկոյան կայազորային կլինիկական հոսպիտալում երկու զինվորներ, որոնք գտնվել են ստացիոնար բուժման մեջ վիճաբանություն են սկսել նույն բաժանմունքի զինվորների հետ, որը վերաճել է ծեծկռտուքի: Նրանք հարձակվել են նաև հերթապահ բժշկի վրա, այնուհետև դիմել փախուստի: ՀՀ ՊՆ ՌՈ աշխատակիցները և ՊՆ համապատասխան պաշտոնյաները տեղում են իրականացնում են համապատասխան աշխատանքներ: Այս պահին ամեն ինչ վերահսկողության տակ է, խնդրում ենք չճշտված տեղեկություններ չտարածել:

No comments:

Post a Comment