ԽՍՀՄ փլուզումից և արցախյան պատերազմի հրադադարից հետո եվրոպական հանրությունը կովկասյան հանրապետություններին դիտարկում էր հավասար հարթության վրա, թեև ակնհայտ էր, որ չափանիշները, իրավիճակները, հասարակությունների և պետությունների բնույթները լիովին տարբեր էին և օրինակ` Հայաստանի համար նսեմացուցիչ էր, երբ դիտարկվում էր Ադրբեջանի հետ հավասար հարթության վրա:
Մինչև հիմա էլ այդ զգացումն առկա է, երբ ասենք` հրադադարի խախտման առիթներով միջազգային միջնորդները Հայաստանին ու Ադրբեջանին դիտարկում են ընդհանուր միասնական ձևակերպումներով, թեև հրադադարը խախտողը լինում է Ադրբեջանը: Սակայն, չնայած Հայաստանի դժգոհություններին և հորդորներին, եվրոպական հանրույթը շարունակում էր երկու երկրները դիտարկել միասնաբար, իսկ մինչև 2004 թվականի «վարդերի հեղափոխությունը»՝ նրանց հետ միասին նաև Վրաստանն էր դիտարկման միասնական սանդղակում: Վրաստանը Սաակաշվիլիի իշխանության գալուց և բարեփոխումներից հետո սկսեց անջատվել Հայաստանից ու Ադրբեջանից:
2008 թվականից հետո, թեև սկսած դեռևս 2006-07 թվականներից, եվրոպական հանրության մոտ սկսեցին գերակշռել այն մտորումները, որ միգուցե արժե առավել արդյունավետության համար իսկապես դադարեցնել Հայաստանի և Ադրբեջանի հավասարեցման, համահարթեցման արհեստական քաղաքականությունը: Հայաստանի մասով ի վերջո տեղի ունեցավ բեկումնային որոշումը, և Արևելյան գործընկերության շրջանակում ներառված երկրների հանդեպ սկսեցին դիտարկվել անհատական մոտեցումներ: Այսինքն` Հայաստանն առանձնացվեց Ադրբեջանից, ինչը պաշտոնական Երևանի երկար տարիների հորդորն էր:
Եթե այս «էքսպերիմենտն» ավարտվեր հաջողությամբ, ապա ժամանակի ընթացքում անհատական մոտեցումներ կիրառվելու էին նաև այլ նախագծերի, այլ կառույցների ուղղությամբ, մասնավորապես` ՆԱՏՕ-ի: Սակայն անհատական մոտեցման կարծես թե արդյունավետ եռամյա բուն ընթացքը հանգեց սեպտեմբերի 3-ին կայացված խայտառակ շրջադարձին, որով Հայաստանն ըստ էության հենց իր ձեռքով ցույց տվեց Եվրոպային, որ անհատական մոտեցման քաղաքականությունը առնվազն Հայաստանի մասով սխալ էր և ըստ էության արդյունավետության առումով որևէ էֆեկտ չունեցավ: Այսինքն` Հայաստանն ինքը մի հարվածով քանդեց այն, ինչ հենց ինքն էր եվրոպական, միջազգային հանրությանը հորդորում տարիներ շարունակ՝ տարանջատել Հայաստանն Ադրբեջանից:
Եվ հիմա, եվրոպական հանրությունը վերադառնում է համահարթեցման, այսինքն` ընդհանրական ռեգիոնալ քաղաքականությանը, բացառությամբ իհարկե Վրաստանի, որովհետև Թբիլիսիին դեռ հաջողվում է պահել այն նշաձողը, որը հիմքեր տալիս է առանձին հարաբերություններ կառուցելու և պահպանելու համար: Իսկ եվրոպական հանրությունը ռեգիոնալ քաղաքականության է վերադառնում, որովհետև Հայաստանը ըստ էության չկարողացավ լինել հուսալի գործընկեր և չկարողացավ հանդիսանալ այն սուբյեկտը, որի օգնությամբ եվրատլանտյան հանրությունը կկարողանար իրականացնել ռեգիոնի հետ կապված իր քաղաքականության առանցքային նախագծերը: Այս տենդենցի վկայությունն էր Վիլնյուսի գագաթնաժողովից առաջ ներկայացված ամփոփիչ հռչակագրի նախագիծը, որում Հայաստանի անունը չկա, փոխարենը կա գովասանք Ադրբեջանի հասցեին և Ազատ ու համապարփակ առևտրի համաձայնագրի շուրջ Ադրբեջանի հետ բանակցելու ցանկություն: Ավելին` Հայաստանը սպառնում է հայտնվել ոչ թե վերստին հավասարի կարգավիճակում, այլ նույնիսկ վերածվել Կովկասում «ծայրամասի», այսինքն` առաջ թողնել անգամ ակնհայտորեն առավել հետադիմական Ադրբեջանին:
Խնդիրը, սակայն, այն է, որ ինքնին առաջադիմությունը միայն ինչ-որ ոլորտային չափորոշիչներ չեն, այլ նաև այն, թե այդ առաջադիմությունը քաղաքական սուբյեկտության ինչպիսի կամային շրջանակի մեջ է: Եվ եթե այդ շրջանակը չկա, ապա առաջադիմությունը դառնում է միանգամայն երկրորդական, քաղաքականապես անկենսունակ բաղադրիչ: Առաջնայինը քաղաքական կենսունակությունն է, որն արդեն առավել մեծ կշիռ է ստանում առաջադիմական տարրերի օգնությամբ: Հայաստանը Մաքսային միությանը միանալու որոշումով լիակատար կապիտուլյացիա ստորագրելով Ռուսաստանի քաղաքական շահերի առաջ` ըստ էության ցույց տվեց, որ լիովին զուրկ է քաղաքական սուբյեկտության կամային շրջանակից:
Եվ այստեղ Ադրբեջանը կարող է նաև շրջանցել Հայաստանին: Մենք արդեն իսկ Վիլնյուսի գագաթնաժողովի նախագծերում տեսնում ենք դրա վտանգավոր միտումները, որոնք արտահայտվեցին նաև օրեր առաջ եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևի մեջ, որտեղ ոչ հայանպաստ ձևակերպումներ տեղ գտան նաև ղարաբաղյան խնդրի մասով: Վիլնյուսի գագաթնաժողովը պետք է լիներ Հայաստանի քաղաքական հաջողության հանգրվանը, սակայն կարծեք թե լիովին հակառակ իմաստն է ստանալու, և Վիլնյուսում թեկուզ հարաբերական, բայց հաջողության կարող է հասնել Ադրբեջանը:
Այս ամենի հետևանքով, միանգամայն իրատեսական է դառնում այն վտանգը, որ հավասարությունն արդեն Հայաստանի համար կարող է քաղաքական առումով ոչ միայն անցանկալի արգելակ լինել, այլ ավելին՝ Հայաստանը գոհ լինի գոնե այդ հավասարությամբ, այսինքն` հաջողություն համարվի արդեն այդ հավասարությունը գոնե պահելը:

No comments:
Post a Comment