Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկամյա դադարից հետո կհանդիպեն նոյեմբերին: Այս մասին հայտարարել են տարածաշրջան այցելած՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:
Ինչպես հայտնում է ԵԱՀԿ մամուլի ծառայությունը՝ համանախագահների հայտարարության մեջ ասվում է.
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը(Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա), Ջեյմս Ուորլիքը(ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը նոյմեբերի 4-5-ն այցելել են տարածաշրջան՝ շարունակելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծում գտնելու հարցում կողմերին աջակցելու ջանքերը: Նրանք հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ Բաքվում՝ նոյեմբերի 4-ին, և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին՝ Երևանում՝ նոյեմբերի 5-ին, և քննարկել հակամարտության կարգավորման կարևորագույն հարցեր:

Նրանք հանդիպել են նաև երկու երկրների արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հետ: Նախագահները համաձայնել են հանդիպել նոյեմբերին՝ հստակեցնելու դիրքորոշումները և որոշելու, թե ինչպես պետք է առաջ շարժվել:
Համանախագահները կշարունակեն աշխատանքը բարձր մակարդակով հանդիպման կազմակերպման, համաձայնությունների ձեռք բերման ուղղությամբ: Միջնորդները կողմերին կոչ են անում զսպվածություն ցուցաբերել ինչպես գործողություններում, այնպես էլ՝ հայտարարություններում: Ռազմական գործողություները, մասնավորապես՝ այս պահին, կարող են դիտվել միայն՝ որպես խաղաղ գործընթացը խաթարող քայլ»,-ասված է հայտարարության մեջ:
No comments:
Post a Comment