«Հանրապետական կուսակցությունն այս օրերին կուսակցության անդամների բազայի ճշգրտումներ է իրականացնում, հաշվառում անում։ Այս մասին ունեցած մեր տեղեկությունները երեկ հաստատել է կուսակցության մամլո խոսնակ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։ «Դա կազմակերպչական գործընթաց է, ինչը պարբերաբար իրականացվում է»,-մեր թղթակցին հայտնել է Շարմազանովը։ «Արտահերթ ընտրությունների հաստատ չենք պատրաստվում, և բոլորին խորհուրդ կտամ նույն կերպ վարվել»։ Այդ գործընթացը, ըստ Էդուարդ Շարմագանովի, կազմակերպվում է ամեն տարի։
Ի դեպ, վերը նշված ճշգրտումների ժամանակ կուսակցության ներկայացուցիչները պարզել են, որ ՀՀԿ-ի շարքերը համալրած բազմաթիվ քաղաքացիներ տեղյակ չեն, որ կուսակցական են։ Նրանք ՀՀԿ-ական են դարձել այս կամ այն կազմակերպության, համայնքի ղեկավարի կողմից մարզային կառույցներ ներկայացված ընդհանուր ցուցակներում ընդգրկվելով:
No comments:
Post a Comment