Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը հանդես է եկել հայտարարությամբ` անդրադառնալո որոշ լրատվամիջոցների այն հրապարակումներին, թե Շանթ Հարությունյանը ոստիկանական պաշտոններ է զբաղեցրել: «Անկախ այն բանից, թե ընդունում կամ չենք ընդունում պարոն Շանթ Հարությունյանի պայքարի մեթոդը, մեզ ոչ ոք թույլ չի տվել ոստիկանից ավելի ոստիկան, չեկիստից ավելի չեկիստ, գործակալից ավելի գործակալ լինել եւ անամոթաբար ուղղորդել ընթերցողին դեպի կեղծիքը: Այս հրապարակման ոչ թե ոստիկանաբար, այլ մենթաբար մոլորեցված ընթերցողին ես վկայում եմ, որ իմ սիրելի ընկեր Շանթ Հարությունյանը ոչ թե «ոստիկանական մի քանի պաշտոններ է զբաղեցրել», այլ Վ.Սիրադեղյանի համառ խնդրանքով մի շատ կարճ ժամանակ միայն եղել է Սյունիքի մարզային ոստիկանության պետի տեղակալ անձնակազմի գծով եւ՝ ոչ թե «ինչ-ինչ պատճառներով համակարգից հեռացել է», այլ հստակ հեռացվել է այն միակ պատճառով, որ ինքնադատաստան է տեսել խեղճուկրակ պառավ վաճառողուհուց շուկայում «նալոգ» վերցնող ոստիկանի հանդեպ: Ըստ իս, լա՛վ է արել, պահել է իրեն հատուկ Անխարդախ դեմքը»,-մասնավորապես ասված է Պահպանողական կուսակցության նախագահի հայտարարության մեջ: 168.am-ի տեղեկություններով, Շանթ Հարությունյանն առավելագույնը 20 օր է աշխատել Սյունիքի մարզային ոստիկանության պետի տեղակալի պաշտոնում եւ Վ. Սիրադեղյանի կողմից հեռացվել է` միջադեպի ժամանակ քաղաքացուց «նալոգ» վերցնող ոստիկանին աթոռով հարվածելու համար:
Սույն բլոգը Հայաստանի ներքին և արտաքին կյանքին վերաբերող տեղեկատվության վերլուծության հնարավորություն ընձեռող նախագիծ է: Այն բաց է ներքին և արտաքին այնպիսի հարցերի քննարկման համար, որոնք ունեն էական նշանակություն Հայաստանի քաղաքացիների և պետության համար, ինչպես նաև ունեն քաղաքական կամ հասարակական բնույթ: Այն բաց է բոլոր անձանց համար և ուղղված է վերը նշված որևէ հարցի ըստ էության քննարկմանը, առկա թերությունների բացահայտմանը, քննադատությանը և հնարավոր լուծումների որոնմանը:
Popular Posts
-
Այս տարի արտահանման ծավալները 22-25% ավելանում են գումարային առումով, թեկուզ և դա հանքահումքային և գյուղոլորտի ապրանքների շնորհիվ է: Հայր...
-
Ամերիկյան հեղինակավոր The New York Times պարբերականն անդրադարձել է Nabucco խողովակաշարի շուրջ վերջին զարգացումներին, հատուկ շեշտելով, որ դր...
-
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Մարսել: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, ՀՀ նախագահը վաղը` դեկ...
-
«Օջախ» ռեստորանում ընթացող ՀՀ հավաքական թիմերի մարզիկների և մարզիչների պարգևատրման ամանորյա հանդիսության սկզբում ներկաներին ողջունեց Օլիմպի...
-
Հատուկ քննչական ծառայության կայքէջում հրապարակվել է 2008 թվականի մարտի 1-2-ին մայրաքաղաքում տեղի ունեցած դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ...
-
Ըստ Հանրապետություն կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը` - Տարվա սկզբից հույսը շատ մեծ էր, որ մենք կարողանալու ենք երկրում փոփոխ...
-
2011թ. հունվարից–նոյեմբեր ընկած ժամանակահատվածում Հայաստանում ազգային արժույթի նկատմամբ դոլարի պաշտոնական փոխարժեքը 5,05 տոկոսով աճել է։ Ին...
-
Գագիկ Ծառուկյանը, ինչպես և սպասվում էր, ոչ միայն ճանապարհել, այլև դիմավորել է Վիետնամից վերադարձած Սերժ Սարգսյանին: «ԲՀԿ-ում գտնում են, որ ...
-
Ամերիկացի միակ զինվորականը, ով մեղադրվում էր Իրաքի պատերազմի ժամանակ ավելի քան երկու տասնյակ անզեն մարդկանց սպանելու մեջ, երեքշաբթի օրը կա...
-
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանին դատապարտեց 6 տարվա ...
No comments:
Post a Comment