ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, թեև չի կարող մեկ-երկու նախադասությամբ ասել, թե ինչու պետք է գործող նախագահ Սերժ Սարգսյանը հրաժարական տա և խորհուրդ է տալիս այդ մասին իր ավելի ծավալուն վերլուծությունը կարդալ, բայց ամեն դեպքում ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում հայանպաստ լուծումներն այսօր սպառվել են։
«Ղարաբաղյան խնդրի սառեցման կամ հայանպաստ լուծման ռեսուրսները Սերժ Սարգսյանի ռեժիմը սպառել է այսօր, և միևնույն ժամանակ շարունակում է պատրաստել հասարական կարծիք ղարաբաղյան խնդրում զիջումների, մինչդեռ միակ հնարավոր տարբերակը պետական մտածողություն ունեցող որևէ պաշտոնյայի համար կլիներ անմիջապես տալ հրաժարական»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա։
«Ղարաբաղյան խնդրի սառեցման կամ հայանպաստ լուծման ռեսուրսները Սերժ Սարգսյանի ռեժիմը սպառել է այսօր, և միևնույն ժամանակ շարունակում է պատրաստել հասարական կարծիք ղարաբաղյան խնդրում զիջումների, մինչդեռ միակ հնարավոր տարբերակը պետական մտածողություն ունեցող որևէ պաշտոնյայի համար կլիներ անմիջապես տալ հրաժարական»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա։
Լևոն Զուրաբյանը հստակեցրեց, որ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը համակարծիք չի եղել Մաքսային միությանն անդամակցելու՝ Սերժ Սարգսյանի որոշմանը, այլ ասել էր, որ պետք է նախապես հաշվի առնվեր, որ նման վիճակում Հայաստանը հայտնվելու է և նոր միայն համապատասխան քայլեր կատարեր։
«Նա ասել էր, որ եթե բազմաթիվ սխալների պատճառով դուք հայտնվել եք մի իրավիճակի մեջ, որտեղ այլընտրանք չունեք, դա դեռ չի նշանակում, որ այդ բազմաթիվ սխալները դրանով արդարանում են»,- ընդգծեց նա։
Հարցին, թե կոնկրետ Սերժ Սարգսյանի ո՞ր քայլն էր սխալ, որ ըստ ՀԱԿ-ի՝ բերեց փակուղու առաջ, Լևոն Զուրբյանը, հղում անելով Լևոն Տեր-Պետրոսյանի մեկնաբանությանը՝ նշեց, թե նա սկսելով եվրոասոցացման Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրի ստորագրման ամբողջ գործընթացը՝ 3.5 տարի առաջ դեռ պետք է ապահովեր մի շատ կարևոր խնդիր։
«Արևմուտքի, մասնավորապես Եվրոպական միության շահերի հաշտեցումը Ռուսաստանի շահերի հետ, պետք է կազմակերպել մաքոքային դիվանագիտություն՝ Բրյուսել–Մոսկվա։ Սովորաբար, դիվանագիտությունը պետք է կազմեր դրանով, գուցե, որոշ դրույքներ ստիպված լիներ զոհաբերել այդ պայմանագրերին, բայց հնարավոր կդառնար մշակել մի փաստաթուղթ, որը և հնարավորություն կտար շարունակել և Եվրոպական միության հետ ասոցացման պայմանագրի ստորագրումն ու հարաբերությունների խորացումը՝ միևնույն ժամանակ չկորցնելով Ռուսաստանի վստահությունը։ Այ սա է, որ նա չի արել»,- ընդգծեց ՀԱԿ պատգամավորը։
Հարցին, թե այդ դեպքում, եթե ինչպես ՀԱԿ-ն է նշում՝ Հայաստանը կորցրել է իր միջազգային հեղինակությունը, ՄՄ-ում կասկածի տակ են առնում Հայաստանի անդամակցությունը, Եվրոպայի հետ հուշագրից ավելի ոչինչ չի սպասվում, իսկ Սերժ Սարգսյանը ոչ մի կերպ հրաժարական չի տալիս, ապա ի՞նչ է անում այս ամենին զուգահեռ ընդդիմությունը և մասնավորապես ՀԱԿ-ը՝ Լևոն Զուրաբյանը պատասախանեց՝ ասելով, որ ընդդիմությունը շատ լավ էլ անում է իր գործը, շատ երկար ժամանակ, բացատրում էր, թե ինչ փակուղու մեջ կարող ենք հայտնվել, եթե Հայաստանը շարունակի կառավարել Սերժ Սարգսյանը։
«Եվ դա անում է ընդդիմությունը, իսկ հիմա Հայաստանը արդեն հայտնվել է այդ փակուղում և ընդդիմությունը, եթե նա իսկական ու պատասխանատու ընդդիմություն է, պետք է ամեն ինչ անի, որ հասնի բացարձակապես ձախողված այս գործող նախագահի հրաժարականին»,- նշեց նա։
Դիտարկմանը, որ դեռևս բացի հայտարարությունից ոչինչ չի արվում, Լևոն Զուրաբյանը հակադարձեց. «Հինգ տարի, երևի, Հայաստանում չեք ապրել և տեղյակ չեք, որ որևէ երկրի համար աննախադեպային ընդդիմություն ենք եղել»։
Հարցը, թե անցած հինգ տարիներից զատ ի՞նչ է անում ՀԱԿ-ը հիմա Հայաստանը փակուղուց դուրս բերելու և Սերժ Սարգսյանի հրաժարականին ի վերջո հասնելու համար, ՀԱԿ պատգամավորը պատասխանեց. «Թույլ տվեք մենք գնահատենք, որևէ զանգվածային հանրահավաքին ալիքի սկսման պահի ընտրության նպատակահարմարությունը, որովհետև երբեք չենք սխալվել և այս անգամ էլ չենք սխալվի»։
No comments:
Post a Comment