Նոյեմբերի վերջին Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին ընդառաջ ավելի են ակտիվանում խոսակցությունները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան կատարելիք այցի մասին: Նախ այս մասին խոսեց Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը՝ տեղեկացնելով, որ այցը նախատեսվում է դեկտեմբերի սկզբին` առաջին օրերին: Իսկ օրերս նաև լրատվամիջոցներից մեկը տեղեկություն տարածեց, որ ՀՀ չինովնիկներն ակտիվ կերպով նախապատրաստվում են ՌԴ նախագահի այցին: Թեև Վլադիմիր Պուտինի այցի տարբեր ժամկետների մասին խոսվում է վերջին մեկուկես տարվա ընթացքում, որևէ պաշտոնական հայտարարություն դեռևս չի հնչել: Բայց պարզվում է, որ այդ այցի մասին խոսակցություններ են շրջանառվում ոչ միայն Երևանում, այլև Մոսկվայում:
Ըստ Մոսկվայի «Միաբանություն» ակումբի նախագահ, վերլուծաբան Սմբատ Կարախանյանի, պատահական չէ, որ այցի այս ժամկետներն են հենց շրջանառության մեջ դրվել:
Նախ, նա նշեց, որ ՌԴ նախագահի այցը Հայաստան երկար ժամանակ է, ինչ հետաձգվում է, այնինչ բնական է և տրամաբանական, որ նա վաղուց պետք է այցելեր Հայաստան՝ որպես Հայաստանի ստրատեգիական գործընկեր-երկրի առաջնորդ, քանի որ ԱՊՀ երկրների, ՀԱՊԿ անդամ երկրների առաջին դեմքերը հաճախ այցեր են անում տարածաշրջանում, իսկ առավել ակտիվը Վլադիմիր Պուտինն է, ով, ըստ Կարախանյանի՝ տարածաշրջանում մեծ խնդիրներ է լուծում՝ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ նոր ձևավորվող Եվրասիական միության հետ կապված:
ՌԴ նախագահի այցը Հայաստան, Կարախանյանի համոզմամբ, անընդհատ հետաձգվում է ինչպես ՀՀ արտաքին քաղաքականության բոլորին հայտնի իրավիճակների, այնպես էլ ՀՀ արատավոր իշխանությունների և քրեաօլիգարխիկ համակարգի պատճառով: Ըստ նրա՝ հիմնական խնդիրն այն է, որ Պուտինը չի ցանկանում այդ դեմքերի կողքին կանգնել և դա անում է ստիպված, քանի որ չի ցանկանում կորցնել Հայաստանը և հայ ժողովրդին:
«Այնուամենայնիվ, այդ այցը պետք է տեղի ունենա, սակայն մինչև վերջ պարզ չէ, թե երբ: Բայց ես հաստատ կարող եմ ասել, որ նախաստեսվում է նման այց, և այդ խոսակցությունները հիմնավոր են, քանի որ շատ հարցեր կան քննարկելու: Վերջնականապես այսօր չի հստակեցվում ժամկետը, քանի որ փաստացի հստակ իրավիճակ կստեղծվի Վիլնյուսում՝ մասնավորապես կախված նրանից, թե Հայաստանը կստորագրի-չի ստորագրի, դա կլինի համաձայնագիր, թե հռչակագիր: Ամեն դեպքում կլինի հստակություն Վիլնյուսից հետո, այսինքն` ամեն բան առանց խոսքերի պարզ կդառնա Վիլնյուսից հետո:
Եթե ընդունենք, որ ՀՀ-ն համապատասխան փաստաթղթեր ստորագրի ու դրանք, հույս ունենք, որ այս անգամ կհրապարակվեն, հստակ վերլուծություն տեղի կունենա և կկայացվի որոշում»,- տեսակետ հայտնեց Սմբատ Կարախանյանը` հավելելով և որպես դրական գործոն նշելով այն, որ ՌԴ-ն Հայաստանին վերաբերվում է ոչ թե որպես արատավոր իշխանական բուրգի, այլ իր դաշնակից երկրի:
Մոսկվայի «Միաբանություն» կենտրոնի նախագահը հիշեց 2008 թ. հայաստանյան իշխանություններին, որոնք օլիգարխների թիկնապահներին զենքեր էին տրամադրում, ուղարկում փողոց` կրակելու սեփական ժողովրդի վրա՝ ժողովրդական ցասումը դադարեցնելու համար, և ասաց, որ այսօր էլ նրանք այլ մեթոդների են դիմում՝ քաղաքացիական բևեռներ են ստեղծում և այդ բևեռներին դրանով ցույց տալիս, թե այդ կերպ էլ են կարողանում պայքարել:
«Պուտինի չգալու խնդիրը նաև այս խայտառակությունն է. երկրում ոչ միայն ոչ մի հարց չի լուծվում, այլև ամեն ինչ դեպի կործանում է գնում: Պուտինը գալիս է Հայաստանը փրկելու, ոչ թե գալիս է արատավոր համակարգի կողքին կանգնելու: Նա չի խառնվում ներքին հարցերին, բայց վերջը գալու է փրկի արյունահեղությունից, արտաքին պատերազմից, որի սպառնալիքը կանգնած է: Դժբախտաբար, այդ համակարգը բերել է նրան, որ չկա վստահություն, որ Հայաստանն իր ներուժով կդիմակայի երկրի առջև ծառացած այս բոլոր մարտահրավերներին»,- ավարտեց իր խոսքը Սմբատ Կարախանյանը:

No comments:
Post a Comment