Թուրքիան երկինք է բարձրացրել 4 F-16 կործանիչներ ենթադրաբար ռուսական Ил-20 ինքնաթիռներին ուղեկցելու համար, որոնք թռչել են Սև ծովի թուրքական ափերի երկայնքով: Այս մասին այսօր հաղորդում է РИА Новости կայքը` հղում կատարելով PzFeed հեռուստաալիքին:
Թուրքական իշխանությունների կողմից կատարվածի վերաբերյալ պաշտոնական ոչ մի տեղեկատվություն չի տարածվել: ՌԴ պաշտպանության նախարարությունը ևս դեռևս ոչ մի մեկնաբանություն չի արել:
No comments:
Post a Comment