«Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունն, ըստ էության, նշանակում էր հորդոր երկու նախագահներին՝ մի կողմ քաշվել այս 20 տարիների էջը շրջելու համար: Ոչ ինքը կմասնակցի հետագա գործընթացներին, ոչ էլ ուզում է, որ երկու նախագահները մասնակից լինեն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը՝ ասաց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանն անդրադարձավ նաև «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի այն առաջարկին, որ պետք է երեք նախագահները, Արցախի նախագահն ու կաթողիկոսները հանդիպեն ու քննարկեն Հայաստանի՝ ՄՄ-ին անդամագրվելու հարցը, և ասաց, որ Տեր-Պետրոսյանի հայտարարությունը յուրահատուկ պատասխան է նաև Իսագուլյանի առաջարկին. «Եթե հիշենք այդ ցնդաբանությունը, ապա սա կարող է յուրահատուկ պատասխան լինել այդ առաջարկությանը, որովհետև Գառնիկ Իսագուլյանը փորձում է ձևավորել եռիշխանություն, երեք նախագահների կոնկլավի ինստիտուտ, կոոպերատիվ ավտորիտար ղեկավարման մի մարմին, որը կստանձնի պատասխանատվություն երկրի այսօրվա իրավիճակի համար. այսինքն, առաջին նախագահի կարծիքով՝ իրենք պետք է ոչ թե ակտիվորեն ներգրավվեն, այլ հեռանան»:
Մեր հարցին, եթե բոլոր երեք նախագահներն ասպարեզից հեռանան, կա՞ որևէ ուժ, քաղաքական գործիչ, որ կարող է առաջադրվել արտահերթ նախագահական ընտրությունների ժամանակ՝ քաղաքագետը պատասխանեց. «Հայաստանում ընդդիմություն չունենք, որովհետև հիմա գոյություն ունի ավտորիտար ղեկավարում, ընդդիմություն չունենք, որովհետև չկան ընտրություններ: 1995 թվականի խորհրդարանական ընտրությունները կարելի է դիտարկել որպես մեր բոլոր դժբախտությունների սկիզբ, դրանք դարձան հետագա ընտրակեղծիքների սկիզբը, այդ արատավոր ավանդույթի հիմքերը: Այդ ժամանակ պատգամավորներին չէին գրանցում՝ Լյուդմիլա Հարությունյանին, Սուրեն Զոլյանին... Հիմա էլ որդեգրել են մի ձև, որն ըստ էության նույնն է՝ զտում են ցուցակները ինչպես մինչև ընտրությունները, այնպես էլ ընտրություններից հետո: Այսինքն՝ մեր այսօրվա Ազգային ժողովը ոչ թե ընտրված, այլ նշանակված մարմին է. ցուցակները ձևավորվում են Բաղրամյան 26-ում, այդ թվում՝ նաև ընդդիմության ցուցակները»:
Քաղաքագետի գնահատմամբ՝ երեք նախագահներն էլ այս կամ այն չափով մասնակցություն են ունեցել այս ամենում, կատարելագործել են ընտրակեղծիքների մեքենան, բացառել են քաղաքական գործընթացները Հայաստանում. «Չարի մեքենան պետք է ապամոնտաժվի, վնասազերծվի և դրա համար եթե այսօր այդ չարի մեքենան հրաժարվում է վնասազերծել գործող նախագահը, ուրեմն նա պետք է հեռանա»,- ընդգծեց Հովհաննիսյանը:
Հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք փակուղի չէ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկը՝ Սերժ Սարգսյանի հրաժարական, Քոչարյանի վերադարձի բացառում, և ինքն էլ, ինչպես հայտնի է, չի ցանկանում առաջադրվել նախագահական ընտրություններում, Հմայակ Հովհաննիսյանը պատասխանեց. «Ավարտվում է մի փուլ, Լևոն Տեր-Պետրոսյանն իր այդ առաջարկությամբ նկատի ունի այն, որ անհրաժեշտ է հաստ գիծ քաշել այն ժամանակաշրջանի վրա, որը բնութագրվում է այն արատներով, որոնց մասին արդեն խոսեցի, և որը բերել է այսպիսի ցավալի արդյունքների՝ մեր երկիրն այսօր ամայանում է, դատարկվում է: Նա առաջարկում է վարագույրն իջեցնել և նորից բարձրացնել, որ թատերաբեմում եղածները հեռանան... նա առաջարկում է տալ օբյեկտիվ գնահատական և ինքն էլ տալիս է այդ գնահատականը»:
Հովհաննիսյանի կարծիքով՝ գործող նախագահին ժամանակ տրվել էր, և նա էլ անձամբ հույս ուներ, որ Սերժ Սարգսյանը կօգտվի այդ ժամանակից, սակայն Սյունիքի նախկին մարզպետի տան մոտ տեղի ունեցածից հետո ակնհայտ է, որ Սարգսյանն այդ հնարավորությունից օգտվել չի ուզում․ «Զորամասի հրամանատարի արժանապատվությունն ու պատիվը... տեր չկանգնեց նրան, պաշտպանության նախարարը ևս տեր չկանգնեց, բանակը կորպորացիա է, կորպորատիվ համերաշխության սկզբունք կա, բայց նա այդ համերաշխությունը չցուցաբերեց, սա ողբերգություն է... նույնը նաև Վահե Ավետյանի պատմությունը, Լֆիկ Սամվելի... Մշակույթի նախարարությունն ասում է՝ անօրինական է, կառավարության անդամն ասում է՝ անօրինական է, իրավապահ մարմինները գործ չեն հարուցում: Մեր աչքի առաջ օլիգարխ Սամվել Ալեքսանյանը գնում է քաղաքական գործիչներին՝ Սուրեն Սուրենյանցը, լուսավոր մարդ, որ այսօր կարմիր գլխարկը հագին «Լֆիկ» է բացականչում»:
Այդ ամենը նշանակում է, որ էջը պետք է շրջել. Տեր-Պետրոսյանի հայտարարությունը դա է վկայում՝ նման եզրակացության հանգեց քաղաքագետը:

No comments:
Post a Comment