Popular Posts

Thursday, February 9, 2012

Ռուսաստանը Սիրիային «առևտուր» է պարտադրել. ռուսները ռադիոտեղորոշիչ կայանի վերաբացում են պահանջում


Ֆրանսիական լրատվամիջոցները անհանգստություն են հայտնում, որ արևելյան միջերկրածովյան գոտում կարող են հիմնվել ռադիոտեղորոշիչ ռուսաստանյան կենտրոններ, հաղորդում է pravda.ru-ն:
Այդպես, ֆրանսիական Le Figaro-ն, վկայակոչելով ոմն ֆրանս-սիրիացի ձեռնարկատիրոջ, որը կապ ունի սիրիական հատուկ ծառայությունների ղեկավարության հետ, հայտնում է, որ Մոսկվան Ասադին սատարելը առևտրի նյութ է դարձրել:
Ըստ այդմ` Մոսկվան իր աջակցությունը շարունակելու համար Ասադից պահանջում է վերաբացել Դամասկոսի Կասյուն լեռան վրա գործած խորհրդային ռադիոտեղորոշիչ կայանը: Հենց դա է եղել Ռուսաստանի Արտաքին հետախուզության պետի և սիրիական հատուկ ծառայությունների ղեկավարության քննարկման առարկան Դամասկոսում:
Խոսքը «Սիգմա»  ռադիոտեղորոշիչ կենտրոնի աշխատանքի վերականգնման մասին է, որը բացվել էր 1967-ին արաբ-իսրայելական Վեցօրյա պատերազմից հետո, և փակ է արդեն մոտ 10 տարի: Այն ժամանակ Իսրայելը ջախջախել էր ԽՍՀՄ պատրաստումն անցած Սիրիայի և Եգիպտոսի ուժերը: Եվ Կասյուն լեռան վրա այդ կենտրոնի բացումը նպատակ ուներ թույլ չտալ դեպքերի կրկնությունը և մասնավորապես կանխել Իսրայելի հնարավոր հարձակումը Սիրիայի վրա: Սակայն կայանը հնարավորություն էր տալիս նաև հետևել ամերիկացիների ակտիվությանը, հատկապես` Լիբանանում:
Ըստ որոշ տվյալների` հենց այս կենտրոնի գոյությունն է 1973-ի պատերազմում աղետի եզրին հասցրել Իսրայելին: «Սիգմա»-ն է վնասազերծել նաև Սիրիայի դեմ գործող ամերիկացի, իսրայելցի, ֆրանսիացի և նույնիսկ արաբ բազմաթիվ գաղտնի գործակալներին:

No comments:

Post a Comment