Popular Posts

Thursday, February 9, 2012

Հերմինե Նաղդալյանը ԵԽԽՎ-ում կողմ է քվեարկել թուրք պատգամավորների վտանգավոր ձևակերպմամբ բանաձևին

ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանը ԵԽԽՎ նստաշրջանի ժամանակ կողմ է քվեարկել թուրք պատգամավորների պահանջով հայերի համար վտանգավոր ձևակերպում ստացած «Բնակչության բռնի տեղաշարժը որպես մարդու իրավունքների խախտում» բանաձևին: Այստեղ թուրքերն առաջարկել են`«երկու երկրների միջև հակասության դեպքում տեղահանված բնակչության կամ դրա հետևանքների վերաբերյալ երկու երկրները պետք է բացեն իրենց արխիվները և ձևավորեն հանձնաժողով, որում պետք է ներառվեն երկու երկրներից պատմաբաններ ու գիտնականներ»: «Ժողովրւրդ»-ը տեղեկացել է, որ այս բանաձևինն ձեռնպահ են եղել Դավիթ Հարությունյանն ու Արմեն Ռուստամյանը, իսկ Նաիրա Զոհրաբյանը` դեմ: Ինչո՞ւ եք կողմ քվեարկել այղ նախագծին: Թերթի այս հարցին ի պատասխան` Նաղդալյանը բացատրել է, թե ինքը կողմ է քվեարկել բանաձևին, քանի որ այնտեղ ընդունելի դրույթներ կան, բայց դեմ է եղել թուրքերի առաջարկին, անգամ` հանձնաժողովում խոսել է այդ մասին: Մինչդեռ բանաձևը քվեարկվել է ամբողջությամբ` առաջարկների հետ միասին:

No comments:

Post a Comment