Ադրբեջանական Vesti.Az-ը, վկայակոչելով թուրքական լրատվամիջոցներին, հայտնում է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդունմանը Ֆրանսիայում, որով նախատեսվում է մինչև 1 տարվա ազատազրկում և 45,000 եվրո տուգանք.
«Ժամանակին իմ հանգուցյալ մայրն ինձ ասաց, որ այս աշխարհում ամենավտանգավոր բանը փողն է: Դժբախտաբար, միայն հիմա ես սկսեցի հասկանալ փողից բխող վտանգի էությունը: Սարկոզիին անհրաժեշտ է ամեն թուրքից ցեղասպանության հերքման համար բռնագանձել 45,000 եվրո և դրանով իսկ զգալիորեն համալրել իր բյուջեն:
Ցավալի է, որ քաղաքականությունը ենթարկվել է փողի ազդեցությունը: Հենց փողն է մարդուն ստիպում հիմար սխալներ գործել, ինչից հետո տուժում է ողջ սերունդը: Ես վաղուց եմ ճանաչել ցեղասպանությունը: Դա իրականության ու խղճի հանդեպ կապիտալի իրագործած ցեղասպանությունն է: Պետական գործիչը պետք է մտածի ոչ թե իր գրպանի և առաջիկա ընտրությունների, այլ՝ հետագա սերունդների մասին:
Շատերն այսօր ցանկանում են Թուրքիան վերադարձնել այն ժամանակներին, երբ նա հնազանդորեն կատարում էր իրենց պատվերները: Սակայն ես հայտարարում եմ, որ Թուրքիան երբեք չի վերադառնա այդ ժամանակներին: Մենք շարունակելու ենք մեր անկախ քաղաքականությունը, որին աջակցում է ժողովուրդը»:
Հիշեցնենք, որ դեռևս 2004 թվականին Էրդողանը թուրքական Tüpraş նավթաքիմիական ընկերության վաճառքից ստացել է 400 միլիոն դոլար կաշառք: Այդ գործարքից Էրդողանին բաժին հանած գումարի մասին նշված էր նաև WikiLeaks-յան բացահայտումներում տեղ գտած փաստաթղթում՝ տվյալ ժամանակ (2003-2005) Թուրքիայում ԱՄՆ դեսպան Էրիկ Էդելմանի կողմից պետքարտուղարություն ուղարկված հաղորդագրությունում:

No comments:
Post a Comment