«Վրաստանը եվրոպական երկիր է, բայց ավելի շատ հիշեցնելու է Սինգապուրը»,– հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին՝ «Հասարակական ծառայություններում պայքար կոռուպցիայի դեմ. բարեփոխումների ժամանակագրությունը Վրաստանում» գրքի շնորհանդեսի ժամանակ:
«Որտե՞ղ եք տեսնում Վրաստանին 5-8 տարի անց» հարցին երկրի նախագահը պատասխանել է. «Տեսնում եմ զարգացած ենթակառուցվածքներով Վրաստան՝ արագընթաց գնացքներ, լավագույն մայրուղիներ, լավ զարգացած առողջարաններ, կրթված նոր սերունդ, 70-80 հարկանի երկրնաքերներ... Վրաստանը կլինի ժամանակակից, բայց արմատապես կտարբերվի Արևելյան եւ Կենտրոնական Եվրոպայից: Սա եվրոպական երկիր է, բայց վիզուալ ավելի հիշեցնելու է Սինգապուրը: Լինելու է դինամիկ ու ապրելու համար հարմարավետ երկիր»։
No comments:
Post a Comment