Popular Posts

Thursday, February 9, 2012

ԼՂ հարցի վերաբերյալ Ֆրանսիայի դիրքորոշումն անփոփոխ է մնալու


Աշխատանքային այցով Ադրբեջանում գտնվող Ֆրանսիայի խորհրդարական պատվիրակության անդամները հարցազրույց են տվել Ադրբեջանի պետական «ԱզերԹԱջ» լրատվական գործակալությանը, որում անդրադարձել են նաև վերջերս հաճախ շրջանառվող այն լուրերին, թե Ֆրանսիան, ցեղասպանությունների մասին օրինագծի ընդունումից հետո (օրինագիծը դեկտեմբերին ընդունվեց Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից, հունվարին` Սենատի), չի կարող ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում «չեզոք գործել», ուստի պետք է դադարեցնի իր գործունեությունը խմբի կազմում:
«Մենք հասկանում ենք ադրբեջանական հասարակության դժգոհությունը Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված օրինագծի առնչությամբ: Ադրբեջանում տեղի ունեցած հանդիպումների ժամանակ մենք քննարկումներ ենք անցկացրել այդ հարցի առնչությամբ: Իհարկե, պետք է կանխել չմտածված քայլերը: Մենք վստահ ենք, որ Ֆրանսիան կշարունակի օբյեկտիվություն պահպանել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում»,-ասել է պատվիրակության անդամ Ջանի Լորժուն:
«Ես ամենայն վստահությամբ կարող եմ ասել, որ հաղթելու է առողջ դատաղությունը: ԼՂ հարցի առնչությամբ Ֆրանսիայի դիրքորոշումը չի փոխվելու»,-ասել է պատվիրակության մեկ այլ անդամ Անդրե Ռեխարը: 
Պատվիրակությունը գլխավորած  Նատալի Գուլեն ևս հայտարարել է, թե ԼՂ հարցի վերաբերյալ Ֆրանսիայի դիրքորոշումն անփոփոխ է մնալու:

No comments:

Post a Comment