Popular Posts

Friday, February 3, 2012

Վրաստանը Եվրոպայի ամենաանվտանգ երկիրն է

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ԱՄՆ Ջորջթաունի համալսարանում ելույթ ունենալով, հայտարարել է, որ կառավարությունը ճիշտ է վարվել` «վարդերի հեղափոխությունից հետո» հին ոստիկանության ամբողջ կազմին պաշտոնանկ անելով և երկիրը մի քանի ամիս առանց ոստիկանների թողնելով:

Ըստ նրա` հեղափոխությունից հետո իր թիմին հաջողվեց ստեղծել բոլորովին նոր ոստիկանություն, որին այսօր վստահում է բնակչության 86 տոկոսը, մինչդեռ հին ոստիկանությանը վստահում էր միայն 5 տոկոսը: 

«Դա ամենաբարձր ցուցանիշն է Եվրոպայում, երբեմն մենք մրցակցում ենք Ֆինլանդիայի և Դանիայի հետ: Մեր տարածաշրջանում հանցավորության մակարդակը չափազանց բարձր էր: Նաև այսօր ռուսական մաֆիայի պարագլուխների 70 տոկոսը Վրաստանից են, իսկ Վրաստանում հանցավորության ցուցանիշը 5 անգամ փոքր է, քան Ռուսաստանում: Եվրամիության վստահելի հետազոտությունների տվյալներով` մեր երկիրը Եվրոպայի ամենաանվտանգ երկիրն է, իսկ հանցավորության մակարդակը` ամենացածրը»,- ընդգծել է Սաակաշվիլին: Այս մասին տեղեկացնում է Regnum-ը։

No comments:

Post a Comment