Popular Posts

Friday, February 3, 2012

Էրդողանը Չեչնիային է նվիրել Մուհամեդ մարգարեի 3 մազ



Ռուսական Интерфакс գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը Չեչնիային նվիրել է Մուհամեդ մարգարեի 3 մազ, որորոնք երեկ երեկոյան բերվել են Գրոզնի:

Նշվում է, որ Թուրքիայի չեչենական համայնքը համապատասխան խնդրանքով դիմել էր Էրդողանին, որն էլ մեկ ամսվա ընթացքում դրական պատասխան է տվել:

Չնայած անբարենպաստ եղանակային պայմաններին՝ հազարավոր չեչեններ, այդ թվում նաև Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն այդ նպատակով հավաքվել են Գրոզնիի օդանավակայանում: Ապա Չեչնիայի կենտրոնական մզկիթում տեղի է ունեցել կրոնական ծիսակարգ՝ նվիրված այդ իրադարձությանը:

Հիշեցնենք, որ հունվարի 26-ին էլ Ուզբեկստանից Չեչնիա էր բերվել Մուհամեդ մարգարեի 1 մազ:

No comments:

Post a Comment