Popular Posts

Thursday, February 9, 2012

Հունաստանը համաձայնության է եկել միջազգային վարկատուների հետ


Հունաստանի վարչապետ Լուկաս Պապադեմոսի մամուլի քարտուղարն այսօր հայտարարել է, որ Աթենքը համաձայնեցրել է Եվրամիության առաջարկած նոր տնտեսական բարեփոխումների ծրագիրը, որոնք անհրաժեշտ են ֆինանսական օգնության երկրորդ չափաբաժինը ստանալու համար: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Հունաստանը պայքարում է Եվրոպայից ու Արժույթի միջազգային հիմնադրամից ֆինանսական օգնության հերթական մասնաբաժինը` 130 մլրդ եվրոն ստանալու համար: Դրա համար «եռյակը»` Եվրամիությունը, Եվրոպայի կենտրոնական բանկն ու Արժույթի միջազգային հիմնադրամը պահանջում են կրճատել բյուջետային ծախսերը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր tert.am-ը, Պապադեմոսը հանդիպում է ունեցել երկրի երեք առաջատար քաղաքական կուսակցությունների հետ` բարեփոխումների ծրագիրը քննարկելու նպատակով: Նա նշել էր, որ իրենց չի հաջողվել համաձայնության գալ միայն մեկ կետի` կենսաթոշակների կրճատման հարցում:
Պարտքերը վճարելու համար Հունաստանը պետք է կրճատի բյուջետային ծախսերը: 

No comments:

Post a Comment