Popular Posts

Thursday, February 9, 2012

Թուրքիան գնել է ԱՄՆ-ում արգելված հակահայկական վավերագրական ֆիլմը


Թուրքիայի պատմալեզվագիտական ընկերությունը մի քանի ամիս առաջ գնել է Ամերիկացի ռեժիսոր Մարթի Մաքալահանի` 2006թ.-ին նկարահաված վավերագրական ֆիլմը և այն այժմ ցուցադրվում է Թուրքական ընկերության ինտերնետային կայքէջում:
Ֆիլմում օգտագործվել են թուրքական, ամերիկյան և բրիտանական արխիվների փաստաթղթեր և լուսանկարներ: 1 ժամանոց ֆիլմը պատմում է 2 միլիոնից ավելի հայերի, թուրքերի, քրդերի և ադրբեջանցիների մահվան մասին: Ֆիլմն առաջացրել էր ամերիկահայերի զայրույթը և նրանց բողոքների պատճառով այն երբևէ չէր ցուցադրվել հեռուստաընկերություններով:
Այս ցուցադրությունը թուրքական կողմի «պատասխանն» է հայերի կողմից «Աղետը նույն ցեղասպանությունն է» վերնագրով վավերագրական ֆիլմի ցուցադրությանը: 

No comments:

Post a Comment