Popular Posts

Thursday, February 9, 2012

«Արմավիան» չարաշահում է իր մենաշնորհային դիրքը


Հայկական ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը, դաշտում ունենալով մենաշնորհային դիրք, չարաշահում է իր լիազորությունները, այս մասին այսօր Ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը:
Պատգամավորը հարց բարձրացրեց, թե ինչ տույժեր են կիրառվելու խախտումների մասով, ինչպես նաև երբ է վերանալու մենաշնորհը:
Բախշյանի հարցին ի պատասպան Կապի և տրանսպորտի նախարար Մանուկ Վարդանյանն ասաց, որ թերություններ կան թե Արմավիայում և թե համաշխարհային այլ ընկերություններոմ:
Սակայն եթե խախտում են ուղևորի իրավունքը, նախարարը խորհուրդ տվեց դատի տալ քաղաքացիական հայցով և հատուցում պահանջել ընկերությունից:

No comments:

Post a Comment