Popular Posts

Wednesday, February 1, 2012

Լավրովը հեռախոսազանգերին չի պատասխանում



ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն այդպես էլ չի կարողացել երեքշաբթի զանգահարել Ռուսաստանի իր գործընկեր Սերգեյ Լավրովին, սակայն երկու երկրների ԱԳՆ փոխնախարարները քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում՝ Սիրիայում տիրող իրավիճակը: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Մարկ Թոները:

«Նրան չի հաջողվել կապվել նրա հետ: Սակայն ես կարող եմ ասել, որ ԱՄՆ առաջին փոխքարտուղար Ուիլյամ Բըրնսը Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովի հետ մի շարք միջազգային և երկկողմ խնդիրներ են քննարկել, նրանք նաև խոսել են Սիրիայի մասին»,- Թոների խոսքերն է մեջբերում РИА Новости-ն:

Երեկ ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդն ասել է, որ Քլինթոնը արդե մեկ օր է՝ չի կարողանում զանգահարել Լավրովին՝ նրա հետ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը քննարկելու համար:

Լավրովն իր հերթին նշել է, որ չի կարողացել հեռախոսազրույց ունենալ Քլինթոնի հետ զբաղվածության պատճառով և զարմացած է ԶԼՄ-ների բարձրացրած աղմուկից:

Լավրովը հայտնել է, որ առաջին իսկ հնարավորության դեպքում կխոսի Քլինթոնի հետ՝ չնայած, նրա կարծիով, այդքան մեծ հեռավորության վրա նման կարևոր խնդիր քննարկելն արդյունավետ չէ: 

No comments:

Post a Comment