Popular Posts

Thursday, February 9, 2012

Եվրամիությունը հրաժարվել է երկարաձգել Հունաստանի բանակցությունների ժամկետները


Եվրամիությունը մտադիր չէ երկարացնել Հունաստանի երեք առաջատար քաղաքական կուսակցությունների առաջնորդների բանակցությունների ժամկետները` բյուջետային ծախսերը 300 մլն եվրոյով կրճատելու շուրջ:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը` վկայակոչելով Bloomberg-ին, այս մասին ասել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Ամադեու Ալթաֆաջ Տարդիուն:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում այն մասին, որ հույն քաղաքական առաջնորդների արդեն վեց օր տևող բանակցությունները կերկարացվեն մինչև 15 օրով:
Նախապես Հունաստանը պետք է տնտեսական ու բյուջետային բարեփոխումների նոր ծրագիր ներկայացներ դեռ երկուշաբթի:
ավելի վաղ Հունաստանի վարչապետ Լուկաս Պապադիմոսը հանդիպում է ունեցել միջազգային վարկատու «եռյակի»` Եվրամիության, Եվրոպական կենտրոնական բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների հետ, որը, սակայն, ավարտվել է ապարդյուն: Երկրի ֆինանսների նախարար Էվանգելոս Վենիզելոսը հայտարարել էր, որ կողմերին չի հաջողվել համաձայնության գալ «եռյակի» առաջարկած նոր վարկային համաձայնագրի կետերից մեկի` կենսաթոշակների կրճատմանը վերաբերող հարցի շուրջ:

No comments:

Post a Comment