Popular Posts

Thursday, February 9, 2012

Սերժ Սարգսյանի նախագահությամբ ավարտվել է ՀՀԿ գործադիրի նիստը. հաստատվել է ՀՀԿ համագումարի օրակարգը


Քիչ առաջ Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում ավարտվել է կուսակցություն գործադիր մարմնի նիստը, որը վարել է ՀՀԿ առաջնորդ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Այս մասին Tert.am-ին հայտնեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը` հայտարարելով, որ ՀՀԿ գործադիր մարմնի նիստում հաստատվել է կուսակցության համագումարի օրակարգը, որի թվում է 5 հարց:
Շարմազանովի ներկայացմամբ` ՀՀԿ համագումարրի օրակարգում են հետևյալ հարցերը` ՀՀԿ նախագահի հաշվետվությունը, ՀՀԿ վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունը, ՀՀԿ նախագահի ընտրությունը, ՀՀԿ գործադիր մարմնի ընտրությունը, վերստուգիչ հանձնաժողովի ընտրությունը:
Համամասնական ցուցակին վերաբերող որևէ հարց, Շարմազանովի հավաստմամբ, նիստի ժամանակ չի քննարկվել:
Հիշեցնենք, որ իշխող կուսակցությունն իր առաջիկա համագումարն անցկացնելուէ մարտի 10-ին:

No comments:

Post a Comment