Popular Posts

Wednesday, February 1, 2012

Վովա Գասպարյանը մեկնել է Հրազդան



 Սերժ Սարգսյանին զեկուցել են, որ Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի վարկանիշը կրկնակի ավելի է ՀՀԿ-ական քաղաքապետ Արամ Դանիելյանի վարկանիշից:

«Նման տեղեկատվության հայտնվելուց հետո Հրազդան քաղաք Է մեկնել ՀՀ ոստիկանության պետ Վովա Գասպարյանը՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար: Թե ինչ եզրակացություններ Է արել՝ դժվար Է ասել:

Դիտորդները նշում են, սակայն, որ Սասուն Միքայելյանի առաջադրվելը քաղաքապետի թեկնածու` մեծ աշխուժություն Է առաջացրել Հրազդանում, և նախկին քաղբանտարկյալի հաղթանակի շանսերը փետրվարի 12-ի ընտրություններում օր օրի ավելանում են»:

Թերթի աղբյուրները նշում են նաև, որ Սերժ Սարգսյանը ցանկանում Է, որ Հրազդանի ընտրություններն անցնեն առանց սկանդալների՝ Աժ առաջիկա ընտրություններն Էս գլխից հարամ չլինելու համար:

No comments:

Post a Comment