Popular Posts

Thursday, February 9, 2012

Հայռուսգազարդի» Արտաշատի տեղամասի նախկին պետ Հովհաննես Ղազարյանի որդուն նախօրեին տեղափոխել են Հայաստան

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` «Հայռուսգազարդ» ընկերության Արտաշատի տեղամասի նախկին պետ Հովհաննես Ղազարյանի որդուն` Վիլեն Ղազարյանին, ոստիկանությունը նախօրեին տեղափոխել է Հայաստան` ոստիկանության Արտաշատի բաժին: Թերթը հիշեցնում է, որ նա ձերբակալվել էր Օդեսայում, քանի որ մեղադրվում էր սպանության փորձ կատարելու մեջ: Վիլենը բախվել էր Աժ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի որդու և եղբորորդու հետ, երբ հնչեցին կրակոցներ: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից հաստատել են «Ժողովուրդ»-ի տեղեկությունը` ավելացնելով, որ փետրվարի 8-ին Կիև-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել հետախուզության մեջ գտնվող Վիլեն Ղազարյանը: Հարուցվել է քրեական գործ 34 (հանցափորձ) հոդվածի և 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով`սպանություն`շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով: Վիլենը կալանավորված Է:

No comments:

Post a Comment