«Ադրբեջանն ու Հայաստանը չեն կարող ինքնուրույն` առանց Ռուսաստանի օգնության, լուծել ղարաբաղյան հիմնախնդիրը, այդ պատճառով նրանք պետք է ընդգրկվեն Ռուսաստանի կազմում` որպես Անդրկովկասյան դաշնային մարզ»,– ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին:
«Եթե Ադրբեջանը և Հայաստանը չհամաձայնեն այդ առաջարկին` մենք կճանաչենք Լեռնային Ղարաբաղը, ինչպես ճանաչեցինք Հարավային Օսիան և Աբխազիան»,- հավելել է նա:
Ժիրինովսկին հայտարարել է, որ ՌԴ-ն չի ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: «Եթե ճանաչենք, կվատանան մեր հարաբերությունները Հայաստանի հետ: Հայաստանը մեզ հարկավոր է` որպես Թուրքիայի վրա ճնշում գործադրելու միջոց: Ադրբեջանին խանգարում է Թուրքիան: Եթե Թուրքիան չլիներ, ղարաբաղյան հիմնահարցը լուծված կլիներ»,- ասել է նա:

No comments:
Post a Comment